News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնում միմյանց նկատմամբ ակնհայտ թշնամանք քարոզող և իրավիճակը ծայր աստիճան ապակայունացնելու, անկախ պետականությունը կազմալուծելու միջոցով ինքնավերարտադրվելու ապազգային իշխանությունների փորձերի առնչությամբ: Բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի անվտանգությունը, հայ ժողովրդի ապագան, կոչ ենք անում՝

1. Դուրս գալ հոգեբանական և քաղաքական ապատիայից և ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ պասիվությունը թույլ կտա ազգադավ իշխանությանը մեր երկիրը տանել վերջնական կործանման:

2. Ըստ համոզմունքի և ազատ կամքի քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, ով պատճառ չի դարձել հազարավոր հայ երիտասարդների սպանության և սրբազան հայրենիքից բռնի տեղահանության ու հողերի հանձնման թշնամուն, հայոց արժանապատվության կորստի և հանրային կյանքի բոլոր ոլորտների ու տնտեսության կաթվածահար վիճակի: Ազա՛տ եղեք վստահության ձեր ձայնը տալ նրանց, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են հայրենիքն այս օրհասական վիճակից դուրս բերելու իրենց կարողությունը:

3. Համախմբվել՝ ապագա իշխանությունների հանդեպ սահմանելու քաղաքացիական վերահսկողություն և ստեղծելու հակակշիռների մեխանիզմ՝ ձևավորելու այնպիսի կառավարություն, որը հաշվի կնստի հասարակության, մասնավորապես մտավորականության և փորձագիտական հանրության կարծիքի հետ:  Միաժամանակ, կարևորում ենք համախմբումը՝ օգնելու նոր իշխանություններին լրջամիտ որոշումներ կայացնելու և երկիրը տանելու դեպի նոր ձեռքբերումներ և հաղթանակներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ