News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 36-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Նշենք, որ կառավարության նիստը վարում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է եւ մասնակցում է քարոզարշավին:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-              Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1004-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «ԱՎԵԼԻԱՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտքը ներելու մասին,

-              Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին եւ այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ