News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ 2020-ի պատերազմն սկսվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ
Ժողովրդական լեզվով ասած՝ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ...
Անհայտ կորած 25 զինծառայողների հարազատները մարտ-ապրիլի համար ևս կստանան 300-հազարական  դրամ աջակցությունը
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 25 անհայտ կորած…
44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետի գործով ավելի քան 2.5 տարի տևած քննությունը կվերսկսվի
Գործն արդեն քննության փուլում էր, մոտենում էր ավարտին, սակայն 2023թ․ հուլիսին դատավորի լիազորությունների դադարեցումից…
ԿԽՄԿ պատվիրակությունն Ադրբեջանում մեկ տարում փոխանցել է 1 600 տեղեկություն հայ գերիներից
ԿԽՄԿ-ն անցած տարի իրականացրել է 80 այցելություն գերիների պահման վայրեր...
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ
Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների...
44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում. կառավարությունը հատկացրեց 4,2 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց պահուստային…
Ամենաշատ