News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում է Վճռաբեկ պալատում առանձնացնել Վարչական պալատը:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղական Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով. «Սահմանադրությամբ ամրագրվեց վարչական դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` ելնելով արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկություններից»:

Նրա խոսքով, Վարչական այս պալատի ստեղծումը բխում է դֆատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ծրագրից:

«Այլ երկրների օրենսդրության ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ մի շարք երկրների դատական համակարգերում գործում են վարչական դատարանի ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ: Ռուսաստանում, Վրաստանում, Լատվիայում վճռաբեկ դատարանների կազմում գործում են առանձին վարչական պալատներ, իսկ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիտվայում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ  կամ գերագույն դատարաններ:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանում ստացված, վարույթ ընդունված և չընդունված բողոքների վերաբերյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է վարչական գործերով բողոքների թվին.,-ասաց փոխնախարարը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դատավորների ցուցակների եւ առաջխաղացման  ենթակա թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրմանը. «ԲԴԽ-ն համալրում իրականացնելիս միեւնույն է կաշկանդված է դատական համակարգում կանխատեսվող  թափուր տեղերի քանակով, սակայն նշված կարգավորումը խնդրահարույց կարող է լինել այն դեպքերում, երբ անկանխատեսելի հանգամանքներում դատավորների թափուր տեղեր առաջանան այնպիսի պայմաններում, երբ դեռ չի լրացել հերթական համալրումն իրականացնելու համար թափուր տեղերի հաշվարկի ժամկետը, իսկ արտահերթ համալրում իրականացնելու պարագայում կարող է որոշակի ժամանակով առկախված մնալ դատավորների նշանակումը: Այսինքն ներդրվում է համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների եւ համալրման ենթակա քանակի սահմանափակման»,-ասաց նա:

Փոխնախարարն ընդգծեց, որ այս նախագծով նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն  առանձին մասնագիտացում ունեցող պալատներ:

Քրիստիննե Գրիգորյանը նկատեց, որ այս փոփոխությունները կկատարի արդեն հաջորդ Ազգային ժողովը, որից հետո 2-3 ամսվա ընթացքում կկատարվեն այդ համալրումները: «Տարեկան 34,9 մլն դրամի լրացուցիչ ծախս է առաջանում, որն ընկնում է հաջորդ տարվա բյուջեի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ