News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2008թ. եղել է մարտի 1, եւ 13 տարի անց երկիրը գնում է նույն սցենարով, միայն դերերն են փոխվել։ Այս մասին Երեւանում նախընտրական քարոզչության ընթացքում հունիսի 17-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, երկրի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքական ուժերն անպայման փորձելու են ժողովրդին ցնցումների տանել։

Նրա խոսքով՝ դրանից կարելի է խուսափել, եթե աշխատի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռազմավարությունը, որն անցյալից դասեր է քաղել։ «Իրադարձությունների նման զարգացում չի լինի, եթե ոչ մի ուժ չստանա այնպիսի աջակցություն, որպեսզի հայտարարի հաղթանակի մասին։ Մենք նորից կոչ ենք անում համերաշխության եւ Ազգային համաձայնության կառավարության ստեղծման։ Ամեն ինչ ժողովրդի ձեռքում է։ Հույս ունենք, որ ընտրողը կքվեարկի մեր օրակարգի օգտին։ Մենք ամբողջ քարոզչության ընթացքում փորձել ենք կոտրել «սեւերի» եւ «սպիտակների» մթնոլորտը»,- նշեց կուսակցության առաջնորդը։

Այսօր, Մարուքյանի գնահատմամբ, ոչ մի ուժ չի կարող համարել, որ վայելում է ժողովրդի լիակատար աջակցությունը, եւ ոչ ոք չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ։ «Բոլորը դարձել են սովորական քաղաքական գործիչներ։ Իրավիճակն արդեն այն չէ, ինչ 2018թ.։ Դրա համար էլ, երբ նրանք ստանան 20-ական տոկոս, ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանին»,- ավելացրեց վարչապետի թեկնածուն։

Նա նշեց, որ Հայաստանում մարտահրավերներն ավելի շատ են, քան պետության ու ողջ աշխարհի հայերի հնարավորությունները, դրա համար միավորման կոչերն ակտուալ են ավելի քան երբեւէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ