News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ազատ Հայրենիք» դաշինքի խորհուրդը համարում է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի  որոշումը՝ մերժել հունիսի 17-ի «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճում դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, կոպտորեն խախտում է ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը:

Դաշինքի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Ակնհայտ է, որ ներկայացնելով ձևական փաստարկներ, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, նպատակ է հետապնդում ընտրողների կողմնորոշման համար կարևորագույն բանավեճում արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար:

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքը դատապարտում է Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը, և կոչ է անում հավատարիմ մնալ Հանրային հեռուստաընկերության գլխավոր առաքելությանը՝ անաչառ լուսաբանել նախընտրական քարոզարշավը:

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքը կրկին անգամ տեղեկացնում է  Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ հունիսի 17-ի եզրափակիչ բանավեճում դաշինքի կողմից հանդես գալու համար լիազորում է միայն դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանին։ Մեր այս որոշումն անտեսելով Դուք խախտում եք ընտրական գործընթացի կարևորագույն բանավեճում՝ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի իրավահասար մասնակցության իրավունքը, եւ  ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի նկատմամբ իրականացնում եք խտրական վերաբերմունք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ