Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ հանդիպումը խնդրել են անհետ կորած զինծառայողների ծնողները:
Aysor.am-ի փոխանցմամբ, այսօր կառավարություն էին ժամանել նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։