News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերել «Երեխաների քաղաք» (ստեղծարար կենտրոն) կառուցելու նպատակով: Խոսքը Արարատի մարզի Շահումյան եւ Տափերական համայնքներում առկա հողամասերի մասին է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով նախատեսվում է Շահումյան համայնքի 14.91345 հա և Տափերական համայնքի 10.2 հա հողամասերի վրա իրականացնել «Երեխաների քաղաք» ծրագիրը (ստեղծարար կենտրոն):

«Հայկական Կարիտասի» կողմից 20 մլն դոլարին համարժեք դրամ արժողությամբ իրականացվող «Երեխաների քաղաք» ծրագիրը որակվել է  որպես բարեգործական ծրագիր:

«Երեխաների քաղաքը» նախատեսված է ստեղծել որպես ոչ ֆորմալ կրթության օղակ, ստեղծարար կենտրոն (այսուհետ՝ Կենտրոն), որտեղ 14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները ՀՀ ամբողջ տարածքից կարող են ստանալ մասնագիտացում (հիմնականում՝ արհեստագործական) և կյանքի հմտությունները։ Կենտրոնն ապահովելու է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար մատչելի միջավայր, որն էլ կնպաստի ոչ ֆորմալ ուսուցման գործընթացում ներառականության ապահովմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ