News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես 70 հազար արտագաղթածի վերաբերյալ տեղեկություն չունեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւեն Տեր Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի՝ վերջին չորս ամսում 70 հազար քաղաքացի է արտագաղթել:

Նա նշեց, որ չի կարող այդ տվյալը հաստատել կամ հերքել: «Եռամսյակը մեկ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կռավարման տեղեկատվական համակարգով ամփոփվում են բոլոր մեկնողների եւ ժամանողների վերաբերյալ տվյալները՝ ըստ սահմանահատումների: Դա ուղեւորափոխադրումներն են»,-ասաց Մնացականյանը:

Նա հայտնեց, որ առաջին եռամսյակի արդյունքներով էապես բացասաական էր միտումը եւ մեկնողները էապես գերազանցել են եկողներին:

«Ես 70 հազարից տեղյակ չեմ, երեւի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից այլ տեղեկություն են ստացել, վիճակագրական կոմիտեն եռամսյակը մեկ է ամփոփում այդ տվյալները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ