News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդիայի վարչապետ Շտեֆան Լյովենը բախվել է կառավարության հավանական ճգնաժամի հետ, քանի որ Ձախ կուսակցությունը կարող է զրկել կառավարության ղեկավարին աջակցությունից, ինչն անվստահության քվեի եւ արտահերթ ընտրությունների կհանգեցնի, հայտնում է Reuters-ը:

Շվեդիայի քաղաքական լանդշաֆտը զգալիորեն պառակտվել է 2018-ի ընտրություններից հետո, երբ Լյովենը ստանձնեց ձախ կենտրոնամետ կառավարությունը` ապավինելով Ձախ կուսակցության եւ աջ կենտրոնական երկու փոքր կուսակցությունների աջակցությանը:

Անցյալ շաբաթ Ձախ կուսակցությունը սպառնացել էր Լյովենին անվստահության քվեով, եթե նա չչեղարկի նորակառույց շենքերում բնակարանների վարձավճարի վերահսկման առաջարկվող փոփոխությունները:

Ընդ որում, նշվում է, որ Ձախ կուսակցությունը չի կարող ինքնուրույն անվստահության քվեի հասնել, եւ միակ մյուս կուսակցությունը, որը կարծես պատրաստ է առաջադրել այն, կարող են լինել շվեդ դեմոկրատները, որոնց հետ ձախ կուսակցությունը հրաժարվել էր աշխատել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ