News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2021թ. NԿ269-Ա և 17.05.2021թ. NԿ289-Ա հրամաններով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26- ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մասնավորապես,  համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է հետևյալը․

Համայնքի ղեկավարի 01.07.2020թ. որոշմամբ՝ Մեղրի համայնքի  սեփականություն հանդիսացող 0.4388հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասը  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ռոլանդ Գևորգյանին: Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ  այն վաճառքի պահին ծանրաբեռնված է եղել ապօրինի հասարակական շինությամբ։ Ընդ որում՝  առանց որևէ օրինական հիմքերի առկայության՝ օգտագործվում է նաև ինքնակամ ցանկապատված հարակից լճակը։

Մեկ այլ գործով՝ համայնքի սեփականություն 120.0հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ  գործառնական նշանակության հողամասը, վարձակալության իրավունքով 06.11.2008թ. կնքված պայմանագրով 25 տարի ժամկետով տրամադրվել է «Գորիս Էներջի» ՍՊԸ-ին։ Վերջինս առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխելու և առանց  ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և լեռնահատկացման, ընդերքարդյունահանման թույլտվության և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Համայնքը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նշված ՍՊԸ-ն արդեն իսկ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխելու ինքնակամ արդյունահանել է՝ օգտագործելով վերգետնյա և ստորգետնյա տարածքները՝ որպես դատարկ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս (հարթ, ազատ տարածք) կազմել է հողաշինարարական գործ։ Այն  սահմանված կարգով 15.03.2021թ.-ին ստացել է դրական եզրակացություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 38.84469հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից՝ ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու նպատակով։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի հետ օրենքով սահմանված կարգով վարձակալության պայմանագիր չէր կնքել։

Հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոխելու պահանջը շրջանցվել  է նաև  «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ի գործունեության դեպքում։  Ընկերությունն առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ իրեն օգտագործման տրամադրված  123.65հա մակերեսով հողամասից բացի  ինքնակամ օգտագործում է նաև համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ  գործառնական նշանակության հողամաս, որի մակերեսը տարեցտարի ընդլայնվում է։ «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ն չունի նաև պոչամբարի 37.0հա և 175.0հա մակերեսներով հողամասերի նկատմամբ օրենքով նախատեսված վարձակալության պայմանագրեր։

ՀՀ Սյունիքի մարզպետի 27.07.2009թ․ որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության՝ անտառի արոտավայր գործառնական նշանակության 0.02հա մակերեսով հողամասը՝ կառուցապատման իրավունքի  պայմանագրով, 50 տարի ժամկետով տրամադրվել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին։ Վարձակալված հողամասի վրա առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ կառուցվել է բջջային կապի աշտարակ՝  հաշվի չառնելով այն պահանջը, որ անտառային հողերը տրամադրվում են միայն անտառօգտագործման նպատակով։

25.06.2020թ. կայացած մրցույթի արդյունքներով Մեղրի քաղաքի  Արաքսաշեն 2-րդ թաղամաս 7/17 հասցեում առկա ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք է ձեռք բերել «Կուրոս» ՍՊ ընկերությունը, հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով՝ թաքցնելով այն հանգամանքը, որ վարձակալության իրավունքով տրամադրելու պահին հողամասը շինություններով ծանրաբեռնված է եղել։

Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝

Քաղաքացիներին և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային նշանակությունները փոխված չեն,

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Հավելենք, որ ՏՄ կողմից իրականացված ստուգման արդյունքում Մեղրի համայնքում արձանագրված խախտումների բնույթով պայմանավորված  ի հայտ են գալիս հողամասերի՝ առերևույթ ձևական աճուրդների կազմակերպման և օտարման մի շարք հանգամանքներ, որոնք կներկայացվեն առանձին հրապարակմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Ամենաշատ