News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ընդդիմությունը առաջին իսկ փուլում կհավաքի 50%+1 ձայն։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ դրանք կարող են լինել այն ուժերը, որոնք մտնում էին նաեւ Հայրենիքի փրկության շարժման մեջ։ «Ես հեռանկար չեմ տեսնում, որ երկրորդ փուլ կլինի։ Բացառում եմ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրություններում կհաղթի»,- նշել է նա։

Շարմազանովի համոզմամբ՝ կապիտուլյանտը վաղուց իշխանություն չունի եւ չի վայելում ժողովրդի վստահությունը։ «Նա այսօր խոսում է 60 տոկոս ձայների մասին, բայց իրականում չի հավաքի անգամ այդ թվի կեսը։ Մարզերում Փաշինյանի միտինգներում տեղի բնակչություն գրեթե չկա»,- ավելացրել է ընդդիմադիրը։

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ հունիսի 20-ի ընտրությունները վճռորոշ նշանակություն կունենան, եւ հայ հասարակությունը պետք է մերժի կապիտուլյանտին ու Էրդողանի եւ Ալիեւի խամաճիկին։ «Սա մեզ համար նոր Ավարայրի ճակատամարտ է։ Կապիտուլյանտի օրոք «Եռաբլուրը» հաղթանակի խորհրդանշանից վերածվեց վշտի խորհրդանշանի, տնտեսությունը քայքայված է, Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքը՝ զավթված, իսկ հայկական պետությունները փաստացի կորցրել են անկախությունը։ Կոչ եմ անում քվեարկել ազգային ուժերի օգտին, որոնք ապացուցել են, որ կարող են ապահովել մեր անվտանգությունը։ Նրանք, ովքեր կքվեարկեն Փաշինյանի օգտին, կքվեարկեն Հայաստանի թրքացման օգտին։ Հունիսի 20-ին մենք պետք է ցույց տանք, որ հայ հասարակությունը մերժում է ներքին թշնամուն։ «Պատիվ ունեմ» դաշինքը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա կապիտուլյանտի իշխանության վերարտադրությունը»,- եզրափակել է Էդուարդ Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ