News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունիսի 16-ի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ցուցադրած մուրճից հետո հաջորդած արձագանքներին: Արդեն մի քանի օր է, ինչ Փաշինյանը մարզային հանդիպումերի ժամանակ մուրճ է ցույց տալիս` ասելով, որ եկել է պողպատյա հեղափոխություն անելու ժամանակը կամ էլ` դրա միջոցով են լուծելու մի շարք հարցեր հետագայում:

Այդ առիթով հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների պաշտպանը՝ անթույլատրելի համարելով Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրումը, որը կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ։ Արման Թաթոյանը հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետների նկատմամբ։ Լրատվականը չի անդարադարձել ՄԻՊ-ի այս հայտարությանը:

Անդրադառնալով փոխոստիկանապետի այսօրվա ասուլիսին, լրատվականը չի ներկայացրել Արա Ֆիդանյանի խոսքի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ մուրճը սառը զենք չէ և Փաշինյանի վարքագծի մեջ որևէ արտասովոր բան չի տեսնում: Ռեպորտաժը ներկայացվել  է առանց լրագրողների հետ այս թեմայով հարցուպատասխանի:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ սա լրատվականի կողմից հանրությանը մանիպուլացնելու առաջին դեպքը չէ: Բոլոր սուր թեմաները լրատվականը դուրս է թողնում եթերից`փորձելով թաքցնել իշխանության բացթողումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ