News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես չեմ հիշում մի առաջնորդի, ով ապահովված լիներ այդքան մեծ թվով ոստիկաններով: Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով վարչապետի պաշտոնակատարին ուղեկցող հազարավոր ոստիկանների մասին հարցին:

«Ես տաս տարի նախագահ էի, նման բան չի եղել: Դա չի եղել ինչպես առաջին, այնպես էլ երրորդ նախագահների օրոք: Եվ դա անում է մի իշխանություն, որն իրեն «ժողովրդական» է հռչակել: Սկսեցին հեծանիվ քշելուց: Փողոցներ էին փակում: Հիմա տանիքների վրա դիպուկահարներ են նստած, հազարավոր ոստիկաններ: Բայց դա էլ կփոխվի: Եվ դա փոխելն ամենադյուրին բանն է: Բայց նրանք, ովքեր չափից ավելի մեծ եռանդ են ցուցաբերել հրամաններ կատարելու հարցում, կպատժվեն, նրանք համակարգում տեղ չունեն»,- ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահի խոսքով` ԱԱԾ-ն այժմ չի կատարում իր գործառույթը: «3 տարվա ընթացքում 5 տնօրեն փոխվեց: Նույնքան ոստիկանապետեր: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ հրաժարվում են առաջադրանքները կատարելուց: Մենք շփվում ենք ուժային կառույցների նախկին ղեկավարների հետ եւ գիտենք, թե ինչ եւ ինչպես են նրանց հրահանգվել: Գոյություն ունի մի գիծ, ​​որը նրանք չէին ցանկանում անցնել: Հարամանները գալիս էին SMS-  տեսքով, երբեմն` գիշերը ժամը 2-3-ին: Պահանջելով պատժել մեկին, ով ինչ-որ գրառում է արել Facebook-ում: Դա անում է պետության առաջին դեմքը: Եվ այդպես, մինչեւ կգտնեն կատարողին: Նրանք փորձում են անվտանգության մարմինները քաղաքական ոստիկանության վերածել: Մենք դա կփոխենք»,- շեշտեց Քոչարյանը՝ հավաստիացնելով, որ ԱԱԾ աշխատակազմի ավելի քան 90 տոկոսը արդեն հոգնել է իշխանություններից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ