News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմել Արտաքին գործերի նախարարություն՝ 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնտակտային տվյայլները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Պատիվ ունեմ» դաշինքը:

Հայտարարությանմեջ նաեւ ասվում է.

«Նախարարությունը մերժումը պայմանավորել է երկու հանգամանքով․

1. Հարցումը պետք է ներկայացվի գրավոր,

2. Կոնտակտային տվյալները հանդիսանում են անձնական տվյալ և դրանց տրամադրումը երրորդ անձանց անթույլատրելի է։

Հայտարարում ենք, որ Արտաքին գործերի նախարարության գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցների հետ Դաշինքի հաղորդակցությունը արհեստականորեն խոչընդոտելուն միտված դիտավորություն։

Հավատարմագրման նպատակը լրատվամիջոցների կողմից ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու հնարավորություն ստանալն է։ Ակնհայտ է, որ հավատարմագրման գործընթաց անցած լրատվամիջոցներն առավել քան շահագրգռված են իրենց գործառույթների ամբողջական իրականացմամբ և վերջիններիս հետ կապ հաստատելու միջոցները չեն կարող դիտվել որպես օրենքով պաշտպանվող և հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ։

Ճիշտ հակառակը, «զանգվածային լրատվական գործունեություն» անվանումը պարզորոշ վկայում է, որ այս գործունեությունն իրականացնողը նպատակ ունի հանրային հասանելիություն ունենալ, ինչից և բխում է, որ նրանք իրենց հետ կապ հաստատելուն ուղղվածտվյալները հասանելի՝ հանրամատչելի են դարձնում սեփական կամքով։

Գրավոր հարցում ներկայացնելո ւձևական պահանջի չարաշահմամբ, Արտաքին գործերի նախարարությունը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ օգտվելու գրավոր հարցմանը պատասխանելու օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետից։ Հաշվի առնելով նախընտրական շրջանի սահմանափակ տևողությունը, այս ճանապարհով նախարարությունը փորձում է հնարավորինս սահմանափակել և կանխարգելել քաղաքական ուժերի շփումը օտարերկրյա լրատվամիջոցների հետ։

Ժողովրդավարության սահմանադրական սկզբունքի հիմքում ընկած և դրա շարժիչ ուժը հանդիսացող ազատ հաղորդակցության սկզբունքի նման խոչընդոտումը անթույլատրելի է։

Արտաքին գործերի նախարարության գործողությունները չեն հետապնդում որևէ լեգիտիմ նպատակ և կոպտորեն խախտում են Սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության, ինչպես նաև տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքները:

Նման գործողությունները մենք դիտարկում ենք որպես պետական ապարատի ապօրինի գործադրմամբ՝ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ, ինչպես նաև միջազգային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման կանխման աղաղակող դրսևորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ