News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իմ անունը կապել բանակցություններից Ղարաբաղի դուրս մնալու հետ առնվազն անբարեխիղճ է է: Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը`  պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Ղարաբաղի` բանակցային գործընթացից դուրս մնալը:

Քոչարյանը հիշեցրեց, որ 1995-ի վերջին 1996-ի սկզբին անմիջական գործընթաց էր ընթանում Ժիրայր Լիպարիտյանի (ՀՀ այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական) եւ Վաֆա Գուլուզադեի (Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդական) մասնակցությամբ: Դա մի գործընթաց էր, որտեղ Ղարաբաղը չէր մասնակցում: Գործընթացը տեւեց մոտ մեկ տարուց ավել, եւ բանակցություններն ավարտվեցին Լիսաբոնի գագաթնաժողովով, որը չափազանց անբարենպաստ էր հայկական կողմի համար: Հայաստանը վետո դրեց, որոշում չկայացվեց: Լիպարիտյանը խոստովանեց, որ բարի նպատակներով մեկնարկած գործընթացը հանգեցրեց նրան, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացի շրջանակներից:

«Ես Հայաստանի նախագահ դարձա 1998-ի ապրիլի 9-ին: Լիսաբոնի գագաթնաժողովը 1996-ի դեկտեմբերին էր. ինձ հետ կապելն առնվազն անբարոյական է»,- նշեց Քոչարյանը: Նախկին նախագահը արձագանքեց իրենց «ասածի» վերաբերյալ դիտողությանը. «Ասում են. դրանում նրանք նման են (Տեր-Պետրոսյանն եւ Փաշինյան - խմբ.): Իրենք են անում, հետո գցում են ուրիշների վրա: Հայաստանի իշխանություններն էլ են այդպես գործում: Բայց փաստը մնում է փաստ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ