News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ս.թ. հունիսի 4-ին Վիվա-ՄՏՍ-ի կողմից տարածած հայտարարության մեջ ընկերությունն արդեն իսկ կտրականապես հերքել է նույն օրը լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավում կամ գործընթացներում: Այս մասին հայտարարություն է տարածել Վիվա-ՄՏՍ-ը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այսօր՝ հունիսի 17-ին, նույն լրատվամիջոցի կողմից կրկին տարածված նմանատիպ պնդումների առնչությամբ, թե իբր Վիվա-ՄՏՍ-ն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ և ընդհուպ՝ իբր կարգադրում է աշխատակիցներին մասնակցել հանրահավաքների, ընկերությունը վերահաստատում է իր՝ հունիսի 4-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած գնահատականները, այն է՝ Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ այսօրինակ հրապարակումների բովանդակությունը իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու:

Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբևիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներում կամ քարոզարշավներում: Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ