News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Չինաստանի անհասկանալի ռազմական մտադրությունները եւ ԵՄ-ի արագ ընդլայնումը, անհրաժեշտ է, որ Եվրոպան, Միացյալ Նահանգները եւ ասիական այլ երկրներ միավորվեն՝ Պեկինին դիմակայելու համար: Այս մասին Եվրախորհրդարանի անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, հայտնում է Reuters-ը:

«Չինաստանը շատ արագ է զարգացնում իր ռազմական կարողությունները, եւ մենք համոզված չենք, թե ինչպիսին են Չինաստանի մտադրությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ դա շատ լրջորեն է անհանգստացնում Տոկիոյին։

«Նրանք էապես ավելացնում են իրենց պետական պաշտպանական բյուջեն»,- նշել է նա: «Միջազգային հանրությունը պետք է խոսի մեկ ձայնով՝ Չինաստանին դիմակայելու համար»,- ասել է նախարարը՝ հորդորելով Պեկինին բացատրել, թե ինչու է նա նույնպիսի արագությամբ զարգացնում իր օդուժը, որն այժմ աշխարհում մեծությամբ երրորդն է:

Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ նավատորմը՝ մեծ թվով ռազմանավեր ու սուզանավեր:

Չինաստանը ունի նաեւ ավելի քան 1250 ցամաքային բալիստիկ հրթիռներ եւ ցամաքային թեւավոր հրթիռներ, որոնց հեռահարությունը 500 - 5500 կմ է՝ ավելին, քան Միացյալ Նահանգներինը: Ըստ Պենտագոնի, ԱՄՆ-ը ցամաքային թեւավոր հրթիռներ չունի Ռուսաստանի հետ զենքի վերահսկման պայմանագրեր ստորագրելուց հետո, որը չի տարածվում Չինաստանի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ