News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը երիտասարդը, մտնելով տուժողի տան խոհանոց,  հարձակվել և իր աջ ու ձախ ձեռքերում առկա ծալովի դանակներով  հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինս ընկել է գետնին:

Այնուհետև կինը փորձել է ոտքի կանգնել, սակայն երիտասարդը, հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, դանակներով մի քանի անգամ կրկին հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, կտրել պարանոցը, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Նախաքննության ընթացքում երիտասարդը հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը հաշվառված է հոգեբույժի մոտ. վարույթն իրականացնող մարմինի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, և դատարանի որոշմամբ նա տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ