News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Նիկոս Դենդիասը հիասթափություն է հայտնել Գերմանիայի կողմից Թուրքիային սուզանավերի վաճառքի կապակցությամբ: Նա նշել է, որ դա կփոխի հավասարակշռությունը Էգեյան ծովում՝ հօգուտ Անկարայի:

Դենդիասը Աթենքում հանդիպել է Գերմանիայի խորհրդարանում արտաքին գործերի հանձնաժողովի սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Նիլս Շմիդտի հետ:

«Ես չեմ կարող չարտահայտել մեր խորը հիասթափությունը Թուրքիայի հանդեպ զենքի էմբարգո կիրառելու առաջարկներում ՍԴԿ-ի դերի վերաբերյալ: Եւ վարչապետ Միցոտակիսը, եւ ես բազմիցս Գերմանիայի հետ խոսել ենք Էգեյան ծովում հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտության մասին»,- ասել է Դենդիասը:

Աթենքը բազմիցս խնդրել է ԵՄ գործընկերներին զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի դեմ՝ հաշվի առնելով Միջերկրական ծովի արեւելքում հարեւան երկրների միջեւ սրվող հակամարտությունը:

Գերմանիան, Իսպանիան եւ Իտալիան արգելափակել են Հունաստանի խնդրանքը ԵՄ Խորհրդում, իսկ ՍԴԿ-ն վերջերս դեմ է քվեարկել Թուրքիա սուզանավերի արտահանումն արգելող օրինագծին:

Դենդիասի խոսքով՝ սուզանավերի մատակարարումը Թուրքիային, որը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը, կփոխի ուժերի հավասարակշռությունը այն պետությունների հաշվին, որոնք կայունություն են ուզում եւ հարգում են միջազգային կանոնները:

ԵՄ առաջնորդները պատրաստվում են հունիսի 24-25-ը կայանալիք գագաթաժողովին, որտեղ նույնպես կքննարկվեն Թուրքիայի հանդեպ հետագա քայլերը:

Ըստ EURACTIV.com-ին հասանելի եզրակացությունների նախագծի՝ ԵՄ-ն «ողջունում է շարունակական դեէսկալացիան արեւելյան Միջերկրական ծովում»:

«Եվրոպական խորհուրդը վերահաստատում է Թուրքիայի հետ փուլային, համաչափ եւ դառնալի փոխգործակցության ԵՄ պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու համար` հաշվի առնելով մարտին սահմանված պայմանները եւ Եվրոպական խորհրդի նախորդ եզրակացությունները»,- ասվում է փաստաթղթում:

EURACTIV-ը նշում է, որ ԵՄ-ն մտադիր է «մտրակի եւ բլիթի» մոտեցում ցուցաբերել: Փաստորեն, եթե Թուրքիան երկխոսության մեջ մտնի եւ լարվածությունը թուլացնի արեւելյան Միջերկրական ծովում, նրան կտրամադրվեն այնպիսի «բլիթներ», ինչպիսին է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության արդիականացումը:

Հակառակ դեպքում, ԵՄ մարտյան գագաթաժողովի տարբերակները կօգտագործվեն Թուրքիայի տնտեսության որոշակի հատվածներին հարված հասցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ