News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում փոփոխություններ կատարեց իր որոշումներից մեկում եւ ներեց  «ԱՎԵԼԻԱՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտքը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության 2019-ի օգոստոսի 1-ի որոշման համաձայն թույլատրվել է Պետգույքի կառավարման կոմիտեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ավելիաց» ՍՊԸ-ին:

Նույն որոշման համաձայն սահմանվել է, որ ընկերությունը պարտավորվում է մինչև 2020 թվականի ավարտն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրին համապատասխան իրականացնել 259 760 000 դրամի ներդրում (հնարավոր շեղման հավանականությունը մինչև 15%), ինչպես նաև մինչև 2021 թվականի ավարտը ստեղծել 45 սեզոնային նոր աշխատատեղ (տարեկան առնվազն 5 ամիս)՝միջինը 125 000 դրամ ամսական աշխատավարձով։

Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու արդյունքում, ընկերության նկատմամբ հաշվարկել է 48 852 000 ՀՀ դրամի չափով տուգանք:

Ընկերությունը դիմել է Կոմիտեին եւ նշել, որ պարտավորությունները չկատարելը պայմանավորված է եղել արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով:

Ընկերությունը գրություններով տեղեկացրել է նաև, որ նոր արտադրական հզորությունների համար նախատեսված 900 քառ. մետր մակերեսով մասնաշենքի (մոդուլի) ձեռքբերման նպատակով՝ արտակարգ դրության պայմաններում շարունակել է բանակցությունները պարսկական ընկերություններից մեկի հետ, ով նույնպես համավարակով պայմանավորված իր 15.04.2020 թվականի գրությամբ տեղեկացրել է մոդուլի ՀՀ ներմուծելու անհնարինության մասին (գրեթե 4 ամիս փակ է եղել ՀՀ-Իրան սահմանը):

Կոմիտեի կողմից սույն նախագծով առաջարկվում է ներել Շրջանցիկ թունել, փողոց թիվ 52/1 հասցեում գտնվող գույքի օտարման արդյունքում Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման արդյունքում Կոմիտեի կողմից հաշվարկված տուգանքը և երկարաձգել նշված ներդրումների կատարման վերջնաժամկետները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ