News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայում բնապահպանական ակտիվիստները դատական հայց են ներկայացրել կառավարության դեմ, քանի որ անբավարար են համարում ածխածնի արտանետումների եւ կլիմայի փոփոխության վրա ազդող այլ գործոնների կրճատման հավակնությունները, հաղորդում է AP-ն:

«Գրինփիս»-ի ներկայացուցիչ Լորենա Ռուիս-Ուերտան հայտարարել է, որ այս տասնամյակի վերջին ջերմոցային գազերի արտանետումները 23%-ով կրճատելու Իսպանիայի ազգային ծրագիրը չի համապատասխանում Եվրամիության 55%-ով կրճատման նպատակին, որը անհրաժեշտ է, որպեսզի մինչեւ 2030 թվականը համաշխարհային ջերմաստիճանը չբարձրանա 1,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:

«Կառավարությունը չի լսում գիտությանը, ինչպես նաեւ անտեսում է այն մարդկանց ձայնը, ովքեր ավելին են ուզում»,- Մադրիդի բարձրագույն դատարանի շենքի դիմաց ասել է Ռուիս-Ուերտան:

Կլիմայի ակտիվիստները դատական հայցեր են ներկայացրել ամբողջ աշխարհով մեկ՝ կառավարություններին կոչ անելով գլոբալ տաքացումը զսպելու համար ավելի շտապ գործողություններ ձեռնարկել:

Այս տարվա սկզբին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 33 կառավարությունների ստիպել է ապացուցել, որ նրանք կրճատում են ջերմոցային գազերի արտանետումները՝ համաձայն Փարիզի կլիմայի 2015 թվականի համաձայնագրի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ