News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Տասնյակ կրիաներ եւ դելֆիններ են մահացել Շրի Լանկայի ափերի մոտ բեռնանավի վրա հրդեհի հետեւանքով քիմիական թունավորումից, հայտնում է AFP-ն:

MV X-Press Pearl բեռնարկղային նավը հունիսի սկզբին մասամբ խորտակվել էր կղզի-պետության ափերի մոտ այն բանից հետո, երբ տախտակամածին հրդեհի հետեւանքով տոննաներով պլաստիկե հումք էր ջուրը լցվել:

Վայրի բնության վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին շաբաթների ընթացքում երկրի արեւմտյան եւ հարավային ափեր են նետվել 48 սատկած կրիաներ եւ ութ դելֆիններ, ինչպես նաեւ՝ բազմաթիվ մանր ձկներ: Հրդեհից անմիջապես հետո մակերեսին նետված լեշերի վրա այրման ակնհայտ հետքեր են եղել:

Նախնական զեկույցները նաեւ ենթադրում են, որ վերջերս կրիաների մահվան պատճառ է դարձել քիմիական թունավորումը:

Իշխանությունները հետաքննում են նաեւ Ջաֆնա թերակղզու մոտ ինը մետրանոց կապույտ կետի մահը:

Այրված նավի մեջ եղել է 81 բեռնարկղ վտանգավոր քիմիական նյութեր, այդ թվում՝ 25 տոննա ազոտական թթու: Պաշտոնյաները հայտնել են, որ շուրջ 1200 տոննա պլաստմասե գնդիկ եւ լողափերից հավաքված այլ աղբ է պահվում ծովային 45 բեռնարկղերում:

Նրանք նախազգուշացրել են նաեւ «երկրում ամենասարսափելի ծովային աղետի» հետեւանքով միկրոպլաստիկ աղտոտման ազդեցության մասին:

Շրի Լանկան 40 միլիոն դոլարի չափով վնասի փոխհատուցում է պահանջում X-Press Feeders նավի օպերատորներից:

Բնապահպանները դատի են տվել կառավարությանը եւ X-Press Feeders-ին` աղետը չկանխելու համար:

Շրի Լանկայի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել նավապետի, նավի գլխավոր մեխանիկի եւ ավագ սպայի հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին
Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ...
Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ...
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու կդատեն սեռական բռնության եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը․․․
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Ամենաշատ