
Հնդկաստանում նավավարը փրկել է նորածին աղջկան, որին գտել է Գանգես գետում փայտե արկղի մեջ, հայտնում է BBC-ն:
Գուլլու Չաուդհարին ասել է, որ իրեն զարմացրել են 21-օրյա փոքրիկի գոռոցները: Կարմիր շարֆի մեջ փաթաթված երեխան եղել է հինդուիստական աստվածների պատկերներով զարդարված տուփի մեջ: Նորածնին տեղափոխել են հիվանդանոց, նրա առողջությանը հետեւում են: Ավելի ուշ նրան կուղարկեն մանկատուն: Պաշտոնյաները պարզում են, թե ինչպես է երեխան հայտնվել գետում:
Ոստիկանությունը հայտնել է, որ տուփի մեջ եղել է հորոսկոպով քարտեզ, որում նշված են երեխայի ծննդյան ժամանակը եւ ամսաթիվը, ինչպես նաեւ նրա անունը՝ Գանգես։
Նահանգի կառավարությունը հայտարարել է, որ իր վրա կվերցնի երեխաների խնամքի ծախսերը: Գլխավոր նախարար Յոգի Ադիթիանաթը հայտարարել է, որ նավավարը կպարգեւատրվի կառավարության արտոնություններով, այդ թվում տնով՝ «մարդկայնության անզուգական օրինակի համար»: