News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2005 թվականից Երկրի կողմից պահվող ջերմության քանակը մոտավորապես կրկնապատկվել է: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի ու Օվկիանոսագիտական ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության ուսումնասիրության մեջ:

Սա նպաստում է օվկիանոսների, օդի եւ ցամաքի տաքացմանը, գրում են գիտնականները Geophysical Research Letters ամսագրում: «Աճի մասշտաբներն աննախադեպ են»,- The Washington Post-ին ասել է ՆԱՍԱ-ի գիտնական, հետազոտության առաջատար հեղինակ Նորման Լեբը: «Երկիրն ավելի արագ է տաքանում, քան սպասվում էր»:

Օգտագործելով արբանյակային տվյալները՝ հետազոտողները չափել են մոլորակի էներգետիկ անհավասարակշռությունը, ինչը տարբերությունն է այն բանի, թե մոլորակը որքան էներգիա է կլանում արեւից եւ որքան է արտանետվում տիեզերք:

2005-ին տեղի է ունեցել դրական անհավասարակշռություն` արեւային էներգիայի մոտ կես վտտ/քառակուսի մետրի չափով, իսկ 2019-ին` դրական անհավասարակշռություն՝ մեկ վտտ/ քառակուսի մետրի չափով, հայտնում է The Post-ը:

«Սա հսկայական քանակի էներգիա է»,- նշել է հետազոտության NOAA-ի օվկիանոսագետ, հետազոտության համահեղինակ Գրեգորի Ջոնսոնը` հավելելով, որ էներգիայի այս աճը համարժեք է նրան, որ Երկրի վրա բոլորը միաժամանակ 20 թեյնիկ օգտագործեն:

Թիմին անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություններ անցկացնել՝ աճի գործոնները պարզելու համար, բայց կան վկայություններ, որ ջերմոցային գազերի արտանետումների աճը եւ ամպային ծածկույթի ու ծովային սառույցի նվազումը, ինչպես նաեւ կլիմայի ցիկլային տատանումները կարող են դրա պատճառը լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ