News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իմ խոնարհումը ձեզ, որ պատերազմից հետո ոչ միայն չծնկեցիք, չկոտրվեցիք, ձեր մեջ ուժ գտաք, չհրաժարվեցիք Հայաստանի մասին ձեր երազանքից, մեզ ուժ տվեցիք եւ թույլ չտվեցիք, որ մեր ուսերից վայր ընկնի մեր բաժին խաչը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Հանրապետության հրապարակում Հանրապետության hրապարակում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Միասին մենք անցանք դժոխքի միջով եւ միայն այն բանի շնորհիվ, որ այդ ողջ ընթացքում մեզ հետ էիք, մեր կողքին էիք, մեր դիմացը, մեր հետեւում, որի շնորհիվ մեզ չկերան սատանաներն ու դեւերը: Եղան նաեւ այնպիսիք, որոնց հավատը սասանվեց, կասկածներ առաջացան, թե արդյո՞ք ճիշտ էին, որ մասնակցում էին 2018 թվականի հեղափոխությանը, դիմում եմ նրանց եւ ասում, որ ընդունում եմ մարտահրավերը»,- ասաց Միրզոյանը եւ հիշեցրեց երեք տարիների ընթացքում նրանց կատարած փոփոխությունները:

Նա նշեց, թե որոշներն իրենց կատարած փոփոխությունները համարում են ապիկարություն. «Համարձակվում են ասել, որ իրենք՝ նախկինները, ավելի լավ էին կառավարում։ Նրանք էլ ունեին նման տպավորիչ ցուցանիշներ, միայն թե այդ ցուցանիշները վերաբերում էին միայն իրենց անձնական գույքին եւ դրամական միջոցներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ