News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է պատրաստ լինել ինչպես երկխոսության, այնպես էլ առճակատման Բայդենի վարչակազմի հետ:
Հինգշաբթի իշխող կուսակցության հերթական հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը վերլուծել է Միացյալ Նահանգների քաղաքական միտումները նախագահ Բայդենի վարչակազմի օրոք եւ զեկուցել է Վաշինգտոնի հետ հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերի մասին:

Նա «շեշտել է ինչպես երկխոսության, այնպես էլ առճակատման նախապատրաստվելու անհրաժեշտությունը, հատկապես` պատրաստ լինելու առճակատմանը` մեր պետության արժանապատվությունը եւ անկախ զարգացման համար դրա շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ խաղաղ միջավայր եւ անվտանգություն երաշխավորելու համար»:

Բայդենի վարչակազմն աշխատել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր մոտեցում ձեւակերպելու ուղղությամբ, որը նա բնութագրում է որպես «հիմնավոր եւ գործնական»: Հյուսիսային Կորեայի նկատմամբ դրա քաղաքականության մանրամասները չեն բացահայտվում, բայց ԱՄՆ պաշտոնյաները ենթադրում են, որ Բայդենը կգտնի ոսկե միջինը Դոնալդ Թրամփի դիրքորոշման եւ նախկին նախագահ Բարաք Օբամայի «ռազմավարական համբերության» միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ