News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի բնակիչների գաղտնիությունը պաշտպանելու համար նախագահ  Ջո Բայդենի նոր հրամանով չինական հավելվածները կարող են դատական հայցերի եւ արգելքների ենթարկվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Հրամանագիրը կարող է ստիպել հավելվածներին, որոնք պատկանում եւ ստեղծվել են օտարերկրյա կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը, ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար:

Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ Առեւտրի նախարարությունը պոտենցիալ կերպով կարող է հայցեր ներկայացնել ծրագրային հավելվածների համար` տեղեկություններ հավաքելու համար այն մասին, թե ինչպես են հավելվածները պաշտպանում անձնական տվյալները: Դրանից հետո այն կարող է արգելել հավելվածները կամ համաձայնեցնել դրանց օգտագործման պայմանները ԱՄՆ-ի համար:

Անցյալ շաբաթ Բայդենը հրամանագիր էր ստորագրել, որը վերացրել էր TikTok-ի եւ WeChat-ի նման չինական հավելվածների արգելքը` փոխելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված սահմանափակումները:

Բայդենն ասել է, որ իրեն «փաստերի վրա հիմնված» վերլուծություն է պետք արտասահմանյան երկրներում ծրագրային ապահովման կողմից ներկայացվող սպառնալիքների վերաբերյալ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ