News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատը Քրիս Ինգլիսին հաստատել է  Սպիտակ տան` կիբերանվտանգության հարցերով առաջին տնօրենի պաշտոնում` ԱՄՆ ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների վերջին ալիքի սուր մտահոգությունների ֆոնին:

Ինգլիսն ավելի վաղ զբաղեցնում էր Ազգային անվտանգության գործակալության փոխտնօրենի պաշտոնը: Նա այժմ կգլխավորի Ազգային կիբերտնօրենի նոր վարչությունը, որը ստեղծվել է Ազգային պաշտպանության վերջին ակտի համաձայն: Բայդենը 15 միլիոն դոլար գրասենյակային բյուջե էր առաջարկել` չնայած այն չի հաստատվել Կոնգրեսի կողմից:

Կիբերհարձակումների թիվն աճում է, եւ դրանք ավելի հաճախ են թիրախավորում  խոշոր ենթակառուցվածքները, ինչպիսիք են տրանսպորտային հանգույցները, էներգետիկ օբյեկտները եւ կոմունալ ձեռնարկությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ