
Bytedance ընկերությունը, որին պատկանում է TikTok-ը, ավելացրել է 2020թ. հասույթն ավելի քան 2 անգամ, հաղորդում է CNBC-ը:
Անցած տարի հասույթը կազմել է 34,3 մլրդ դոլար:
2020 թվականի վերջին ByteDance-ն ունեցել է իր հարթակներում ամսական ավելի քան 1,9 մլրդ ակտիվ օգտատեր:
Անցած տարի օգոստոսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ByteDance-ն անվանել է սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգությանն ու կարգադրել վաճառել TikTok-ը ԱՄՆ-ում: