News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ որքան էլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում և այդկերպ փորձում նաև ծառայություն մատուցել ներկա իշխանություններին, սակայն, որպես քաղաքական գործիչ, հանրության լայն զանգվածների կողմից այնքան էլ չի ընկալվում:

Եվ հենց դա է պատճառը, որ նրա մարզային այցելությունները բազմամարդ չեն լինում, և շատերը հետաքրքրություն չեն ցուցաբերում նրա, նրա ծրագրերի նկատմամբ։ Իսկ դրա պատճառներն ավելի խորն են, և հանրությունը դեռ չի մոռացել, որ Արամ Սարգսյանը եղել է վարչապետ, սակայն չի կարողացել ծրագրեր իրականացրել, հատկապես հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքերից հետո չի կարողացել նպաստել դեպքերի բացահայտմանը։

Եվ որքան էլ այս քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել Արամ Սարգսյանի վարկանիշը, իր պաստառների կողքին փակցնում է Արամ Սարգսյանի պաստառները և քաղաքացիներին թաքուն նաև հորդորում նրան ընտրել, սակայն դա էլ չի օգնում Արամ Սարգսյանին վարկանիշ բարձրացնել։
Եթե ամփոփենք «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը ու հնարավորությունները, ապա ակնհայտ է՝ չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում, ու մարզպետներին հրահանգները դժվար թե օգնեն գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով
Մասնավորապես, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս...
«Փաստ». Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ
Ըստ այդմ, որոշվել է կտրուկ հակադարձել բոլոր նրանց, ովքեր «կհամարձակվեն» հավաքական Արևմուտքի...
«Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
Ավելի վաղ գրել էինք, որ հրաժարականի օրը  դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ