News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ պատերազմից եւ հետապնդումներից փախչել ստիպված մարդկանց թիվն անցած տարի շարունակել է աճել, ընդ որում՝ աշխարհում տեղահանված մարդկանց թվաքանակն ավելացել է՝ ավելի քան 82 մլն մարդ, կրկնակի շատ, քան տասը տարի առաջ։

ՄԱԿ փախստականների գծով գործակալության թարմ հաշվետվությունում նշվում է, որ գլոբալ տեղահանված մարդկանց թիվը 2020թ. ավելացել է մոտավորապես երեք միլիոնով 2019թ. առանց այդ էլ ռեկորդային ցուցանիշից հետո, ինչի արդյունքում մարդկության մեկ տոկոսը արտաքսվել է հայրենիքից եւ տեղահանվել։

Հաշվետվությունում ընդգծվում է, թե ինչպես են ձգձգված ճգնաժամերը, ինչպիսին են ճգնաժամերը Սիրիայում, Աֆղանստանում, Սոմալիում, Եմենում, շարունակում հարկադրել մարդկանց փախչել, այն դեպքում, երբ բռնության բռնկումներն այնպիսի վայրերում, ինչպիսին են Եթովպիան եւ Մոզամբիկը, առաջ են բերում բնակչության կտրուկ տեղաշարժեր։

Համավարակի ժամանակ «մնացած ամեն բան կանգ է առել, այդ թվում տնտեսությունը, բայց պատերազմները, հակամարտությունները, բռնությունը, խտրականությունը եւ հետապնդումները՝ այն բոլոր գործոնները, որոնք ստիպել են այդ մարդկանց փախչել, շարունակվում են, AFP-ին ասել է ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

2020թ. վերջին ռեկորդային թվով՝ 82,4 մլն մարդ ապրում էր որպես փախստական կամ ապաստարան խնդրող, կամ այսպես կոչված ներքին տեղահանված իրենց երկրների ներսում՝ 2011թ. մոտ 40 մլն-ի համեմատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ