News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար։ Բանն այն է, որ անգամ ամբողջ վարչական ռեսուրսի պայմաններում հրապարակում հավաքվածների թիվը շատ քիչ էր, ինչն էլ զարացրել է Փաշինյանին։

Եվ հենց այս հանգամանքն է նաեւ պատճառ դարձել, որ 20։00-ի փոխարեն հանրահավաքը մեկնարկեց 20։30-ին, որպեսզի կարողանային մարդկանց ավտոբուսներով բերել հանրահավաքների, սակայն դա էլ չի օգնել։ Ամենից շատ Փաշինյանը զայրացել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վրա, ում վստահված է եղել մարդկանց հավաքագրումը, սակայն նա տապալել է իր աշխատանքը։ Մինչ հանրահավաքի մեկնարկը ՔՊ-ականներն այս ու այն կողմ էին վազում, փորձում մի կերպ իրավիճակը հարթել։

Իսկ հավաքագրումները ակնհայտ էր. մարզպետներին, պաշտոնյաներին հրահանգված է եղել կոնկրետ թիվ ապահովել, եւ բոլոր պատասխանատուներից ցուցակներ են ունեցել, տեղում էլ ներկա-բացակա արել։ Սակայն անգամ սպառնալիքների, աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ կանգնելով՝ շատերն այդպես էլ չեն եկել հրապարակ, իսկ եկողներից շատերն էլ, ամեն դեպքում, Փաշինյանին չեն ընտրելու։

Արդեն այսօր այդ նույն վայրում տեղի կունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը. տեսնենք՝ ինչ ներկայություն կունենա ընդդիմությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ