News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում են էկոնոմիկայի նախարարությունից։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարգարիտա Գևորգյանը։ Հուշագրի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր համայնքները և Սևան համայնքի Գագարին բնակավայրը ներառող տարածքի կայուն զարգացման մոդելային ծրագրի իրականացումն է՝ պետություն֊մասնավոր գործընկերության հիման վրա: Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։

Ծրագրի հիմնական ուղղություններ են՝ մրցունակ կրթական էկոհամակարգ, որակյալ կենսամիջավայր, տնտեսական կայուն զարգացում։ Բնության գրկում հուշագրի ստորագրման արարողությունը խորհրդանշական էր։ Մեկտեղելով բնությունը, մարդկային ռեսուրսները և կապիտալ հնարավորություններն ու երկիրը միասին զարգացնելու պատրաստակամությունը՝ հնարավոր է ավելի արագ հասնել մեծ արդյունքների։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։

Հուշագրի ստորագրումը պայմանավորված է ՀՀ-ում բնակության համար հարմարավետ, բնապահպանական առումով մաքուր և համայնքային զարգացման ժամանակակից մոտեցումների վրա հիմնված տարածքային կայուն զարգացման նոր մոդելի ներդրման անհրաժեշտության և տարածքային կայուն զարգացման ոլորտում պետության, համայնքի, մասնավորի, միջազգային հանրության, տեղական բնակչության և, առհասարակ, հասարակության լայն շերտերի ներգրավման կարևորությամբ։ Երկու կողմերը համակարծիք են, որ հուշագրի կնքումը և իրագործումը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ստանալ որակյալ կրթության, առողջ կենսակերպի և անվտանգ կենսամիջավայրի ապահովում, համայնքներում ժամանակակից և հարմարավետ ենթակառուցվածքներ ունեցող բնապահպանական առումով մաքուր միջավայրի ձևավորման միջոցով ներգաղթի խթանում, կայուն և նորարարական տնտեսական զարգացման խթանում, արդյունավետ, հաշվետու, թափանցիկ և ներառական համայնքային կառավարման համակարգի ներդնում։

Հուշագրով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է նախաձեռնել կամ աջակցել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և/կամ արդիականացման և այլ հարցերով։ Հիմնադրամն իր միջոցներով ապահովում է ծրագրի շրջանակում ուսումնասիրությունների փուլում ներառված աշխատանքների իրականացումը։ Նախատեսված աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ