News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Հունիսի 17-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8454 քաղաքացու հետազոտություն, որից 887-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2771 դեպք: Կատարվել է 25 906 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադայում երկու ամերիկացիների 16 000 դոլարի տուգանել են՝ COVID-19-ի մասին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար
անադայի Հանրային առողջապահության (PHAC) գործակալության պաշտոնյաները յուրաքանչյուր ճանապարհորդի տուգանել են չորս անգամ՝ ընդհանուր 19 720 կանադական դոլարի․․․
Apple-ը հեռացրել է չպատվաստվածների ծանոթությունների համար հավելվածը
Unjected-ում Apple-ի գործողությունները գրաքննություն են համարել...
Իրանը կարող է երկշաբաթյա լոքդաուն մտցնել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին նամակ էր գրել Խամենեիին․․․
Լեհաստանում հրկիզել են պատվաստման կետը
Ոստիկանության հաղորդմամբ՝ հետաքննության համար հատուկ օպերատիվ-քննչական խումբ է ստեղծվել:
ԱՄՆ Կոնգրեսը լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին զեկույց է ներկայացրել
«Մենք կարծում եմ, որ ժամանակն է հրաժարվել ենթադրություններից, որ ծովամթերքի շուկան կարող է վիրուսի ծագման վայր դառնալ: Ապացույցներ կան, որ վիրուսն իսկապես տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից»,-ասվում է զեկույցում...
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 508 դեպք
Դեպքերի թվի աճը 0.37 տոկոս է կազմել...