News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան B61 միջուկային ռումբերը, որոնք պահվում են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում, պետք է հարուցեն նրանց առանձնակի տագնապը, ովքեր անհանգստացած են, որ միջուկային զենքը կհայտնվի ո՛չ այն ձեռքերում՝ հաշվի առնելով Թուրքիայում հեղաշրջումների փորձերի պատմությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանին ներքին աջակցության թուլացումը եւ Թուրքիայի էլ ավելի անկայուն արտաքին քաղաքականությունը։ Այս բոլոր եւ այլ պատճառներով ԱՄՆ-ը պետք է դուրս բերի իր միջուկային զենքը Թուրքիայից, գրում է The National Interest-ը։

Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը B61 մարտավարական միջուկային գրավիտացիոն ռումբ տեղակայեց ՆԱՏՕ երկրներում, որպեսզի կոմպենսացնի խորհրդային սովորական զինված ուժերի թվացյալ գերազանցությունը եւ «ընդլայնի» միջուկային զենք չունեցող դաշնակիցների զսպումը։ Չնայած խորհրդային ներխուժման սպառնալիքը վաղուղ անցել է, պահպանվում է ռիսկն այն բանի, որ B61-երը կհայտնվեն օտար ձեռքերում կամ առաջ կբերեն միջուկային հարվածների փոխանակում։

Ի պատասխան 2016թ. պետական հեղաշրջման փորձի՝ թուրքական կառավարությունը փակեց օդային տարածքն Ինջիրլիքում, անջատեց բազայի էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ ձերբակալեց բազայի թուրք հրամանատարին իբր հեղաշրջմանը մասնակցելու եւ բազան այն ինքնաթիռների լիցքավորման համար օգտագործելու պատճառով, որոնք ուղղվել էին խորհրդարանի դեմ։ Հաշվի առնելով, որ Էրդողանը բախվում է ուժգնացող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի, իսկ Թուրքիայի ռազմաքաղաքացիական հարաբերությունները, ինչպես երբեք, լարված են, չի կարելի բացառել ապագա դավադրությունների հնարավորությունը՝ ուղղված ռումբերի ձեռքբերմանը։

Անգամ առանց հաշվի առնելու Թուրքիայում միջուկային զենքի տեղակայման հետ կապված անվտանգային այս լուրջ խնդիրները՝ դրանք ոչ մի կերպ չեն համապատասխանում Միացյալ Նահանգների շահերին։

Թուրքիան այլեւս չունի ինքնաթիռներ, որոնք կարող են B61 տեղափոխել, եւ երկիրը թույլ չի տալիս ԱՄՆ-ին մշտապես Ինջիրլիքում տեղակայել միջուկային զենքով ինքնաթիռներ։ Այլ խոսքով, եթե ԱՄՆ-ը երբեւէ մտադրվեր օգտագործել Ինջիրլիքի՝ B61-ով իր ինքնաթիռները, դրանք պետք է ընկնեին Թուրքիայում։ Դա, հավանաբար, խիստ սահմանափակում է Ինջիրլիքի միջուկային զենքի զսպիչ էֆեկտը։ Եվ որ ավելի վատ է՝ ամերիկյան ինքնաթիռների ժամանելը Ինջիրլիքում այլ պատճառներով, բարձր լարվածության շրջանում, կարող է ստիպել հակառակորդին հավատալ այն բանին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է միջուկային գրոհի եւ, գուցե, անգամ պատասխան միջուկային հարված կսադրի։

Կարճ ասած՝ Եվրոպայում, հատկապես Ինջիրլիքում տեղակայված B61-երը չեն ուժեղացնում ԱՄՆ եւ ՆԱՏՕ զսպիչ միջոցները։ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավարության խոսքով՝ Եվրոպայից միջուկային զենքի միակողմանի դուրսբերումը չի հանգեցնի «ռազմական բացասական հետեւանքների»։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը սկսել է 8 մլրդ դոլար արժողությամբ ծրագրի իրականացումը՝ ուղղված վաթսունամյա վաղեմության այդ ռումբերի ծառայության ժամկետի երկարացմանը, անգամ չնայած այն բանին, որ Եվրոպայի հասարակական եւ քաղաքական կարծիքը նախկինի պես ուղղված է ՆԱՏՕ միջուկային զենքի բաժանման դեմ։ Եվրոպայում ԱՄՆ միջուկային զենքի այս աճող դիմակայությունը կարող է վերաճել ՆԱՏՕ ավելի ընդհանուր դիմակայության եւ սպառնալիքի տակ դնել դաշինքի երկարաժամկետ կայունությունը։

Չնայած ՆԱՏՕ-ն, անկասկած, բախվում է լուրջ խնդիրների, հատկապես այն բանի հետ կապված, որ ձգտում է որոշել իր նպատակը սառը պատերազմի եւ Աֆղանստանում պատերազմի ավարտից հետո, դաշինքի ապագան եւ Թուրքիայի տեղը դրանում կախված չեն լինի երկրում հնացած միջուկային զենքի տեղակայումից, երկիր, որն անգամ դրանք տեղափոխելու ինքնաթիռներ չունի։

Ցավոք, ըստ երեւույթին նախագահ Բայդենը չի քննարկել այս կարեւոր հարցը Թուրքիայի նախագահի եւ ՆԱՏՕ պետությունների այլ ղեկավարների հետ այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ապագա հանդիպումների ընթացքում Բայդենը պետք է, առնվազն, աշխատի  Թուրքիայից անօգուտ եւ վտանգավոր B61-ը դուրս բերելու ուղղությամբ։ Սպառազինությունների վերահսկման մասին ցանկացած բանակցությունում պետք է հաշվի առնել Եվրոպայից ամերիկյան B61-երի դուրսբերումը՝ ռուսական մարտավարական միջուկային զենքի դուրսբերման դիմաց, որոնք տեղակայված են արեւելաեվրոպական եւ բալթյան ՆԱՏՕ անդամ պետություններում։

Թուրքիայից ԱՄՆ մարտավարական միջուկային զենքի դուրսբերումը պետք է լինի միայն մեկ քայլը ԱՄՆ միջուկային քաղաքականության վերիմաստավորման գործընթացում, ներառյալ 1,5 տրլն դոլար պոտենցիալ արժեքով միջուկային եռյակի բոլոր օղակների արդիականացման ընթացիկ ծրագրերի վերանայումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ