News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Վերելք» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում սահմանամերձ գյուղերում շրջելով տարբեր խնդիրներ են արձանագրել: Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը: Նա ՀՀ քաղաքացուն կոչ արեց գնալ ընտրության, քանի որ չգնալով կանարգեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ննջողների հիշատակը:

«Նրանք այժմ սպասում են, որպեսզի մենք ստեղծենք այնպիսի պետություն, որը հարիր է մեր ժողովրդին. միայն խոնարհվելը շատ քիչ է, դրական և գործնական քայլեր պետք է անել: Ընտրության գնալով որոշվում է երկրի վիճակը»,- շեշտեց Մինասյանը:

Խոսելով քարոզարշավի ընթացքում հասարակության հետ շփումների մասին՝ նա նշեց, որ այդ ընթացքում որոշ խնդիրներ են արձանագրել:

«Շրջել ենք սահմանամերձ բնակավայրերում, և բնակիչները հիմնականում նշում էին, որ իրենց անվտանգ չեն զգում: Գյուղացիները հաճախ բողոքում էին, որ անվտանգություն չապահովելու դեպքում իրենք չեն կարողանա հանգիստ մշակել իրենց հողն ու անասուններին արոտավայրեր տանել»,- նշեց Մինասյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցությունը 2 ամիս առաջ է ստեղծվել, և այդ ընթացքում աշխատանքներ են արել իրենց ուժերի ներածին չափով:

«Մենք որոշեցինք քաղաքականություն մուտք գործել, քանի որ տարբեր հարցերի շուրջ այնպիսի մոտեցումներ էինք առաջարկում, որոնք ստանդարտից դուրս են: Պարտավոր էինք մասնակցել և ցույց տալ, որ կան նաև այսպիսի առաջարկներ, ճանապարհներ, որոնցով պետք է առաջ շարժվել»,- ասաց կուսակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ