News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիան հայտարարել է Ադրբեջանում նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին ռազմաբազայի ստեղծման մասին: Սակայն, այդ մասին հաղորդելով, Թուրքիայի առաջնորդ Էրդողանը հասկացրեց, որ առանց Մոսկվայի թույլտվության այդ բազան այնտեղ չի հայտնվի: Բայց մի՞թե թուրքերը ի վերջո չեն կարողանա կառուցել իրենց բազան Անդրկովկասում Ռուսաստանի կամքին հակառակ կամ օգտագործել այդ հարցը սակարկությունների համար: Ակնհայտ է, որ ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանն ավելի շատ առաջնորդվում է Թուրքիայի կարծիքով, քան` Ռուսաստանի, գրում է «Վզգլյադ»-ը:

Հինգշաբթի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ մեկ օր առաջ ստորագրված «Շուշիի հռչակագրին» համահունչ Ադրբեջանի տարածքում կարող է թուրքական ռազմաբազա հայտնվել: «Այս թեման կարող է ստանալ իր զրագացումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն եւս կարող է յուրովի իրականացվել»,- հայտարարել էր Էրդողանը` ամփոփելով Ադրբեջան կատարած իր երկօրյա այցի արդյունքները:

Այնուամենայնիվ, Թուրքիայի ղեկավարն անմիջապես վերապահում էր արել, որ առաջնահերթ խնդիրը շարունակում է մնալ անվտանգության երաշխիքների ապահովումն Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով` ակնհայտորեն նկատի ունենալով դրա հայկական հատվածը:

Ադրբեջանցի փորձագետ Թոֆիկ Աբասովը հիշեցնում է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը սկզբունքորեն արգելում է օտարերկրյա զորքերի մշտական ​​տեղակայումը: «Բացի այդ, Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որը հաստատվել էր դեռ 2010 թվականին, նույնպես չի նախատեսում օտարերկրյա հենակետերի տեղակայում: Ադրբեջանը խստորեն հետեւում է իր կուրսին` բլոկին դուրս լինելուն»,- հավաստիացրել է Աբասովը: Նա հիշեցրել է, որ Շուշիի հռչակագիրը միայն ռազմատեխնիկական համագործակցություն է ենթադրում, բայց այնտեղ բազաների մասին ոչինչ չի ասվում:

Այսօր թուրքական զորքերը տեղակայված են երեք մայրցամաքների ավելի քան 10 երկրում: Թուրքական հենակետերը տեղակայված են Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբանանում եւ Կատարում: Այս գործունեության մեջ երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին: Հինգշաբթի հայտնի դարձավ, որ թուրքական զինուժը կմնա Աֆղանստանում այն ​​բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի մյուս երկրների զորքերը դուրս գան այնտեղից: Էրդողանը համաձայնել է ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենի հետ, որ թուրք զինվորները փոխարինեն ամերիկացի զինվորներին Քաբուլի օդանավակայանի հարակից դիրքերում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, դատելով անուղղակի տվյալներից, թուրք զինվորականներն արդեն մեկ տարի է, ինչ չեն լքում այս հանրապետությունը, քանի որ ղարաբաղյան պատերազմի նախօրեին երկու երկրների զորքերը համատեղ մանեւրներ անցկացրեցին: Հոկտեմբերին մամուլը հայտնեց, որ Ադրբեջանում 600 թուրք ռազմական հրահանգիչ է տեղակայված: Նրանց առաջադրանքները ներառում էին ոչ միայն Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման համակարգումը, այլ նաեւ հետախուզությունը: Գաբալայի ավիաբազայում աշխատում էր 120 թռիչքային անձնակազմ, 50 հրահանգիչ աշխատում էր Եվլախի ռազմական օդանավակայանում եւ եւս 20 ԱԹՍ` Դալյարի օդանավակայանում: Բացի այդ, տարեսկզբից Աղդամ քաղաքում գործում է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը, որտեղ երկու երկրների սպաները համատեղ վերահսկում են հրադադարի ռեժիմը Ղարաբաղի նախկին առաջնագծում:

Միեւնույն ժամանակ, Մոսկվայում փորձագետները հիշեցնում են, որ Ղարաբաղում պատերազմից հետո Բաքուն միանշանակ անցավ թուրքամետ կուրսի եւ այսօր լրջորեն կախված է Անկարայից: Ինչպես շեշտում է փորձագետը, «Ադրբեջանը դադարել է բարեկամ պետություն լինել Ռուսաստանի նկատմամբ»: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ըստ Երեւանի տվյալների, թուրքական F-16 կործանիչները տեղակայվել են «Ադրբեջանի օդանավակայաններում, իսկ այնտեղից էլ մարտական թռիչքներ են կատարել»:

«Բացի այդ, ՆԱՏՕ-ի վերջերս կայացած գագաթնաժողովին Բայդենը Էրդողանին կարտ բլանշ է տվել դեպի արեւելք, դեպի Կենտրոնական Ասիա եւ հետագայում դեպի Սինցզյան Ույգուրյան ինքնավար մարզ քաղաքական շարժման համար: Դա թույլ կտա Վաշինգտոնին թուրքերի օգնությամբ լուրջ խնդիրներ ստեղծել Չինաստանի համար Մետաքսի ճանապարհի հարավային ցամաքային ճյուղի տեղակայման հարցում»,- պարզաբանել է ռազմական վերլուծաբան, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:

«Ռուսաստանը կփորձի կանխել Ադրբեջանում թուրքական բազայի կառուցումը: Բայց, ամենայն հավանականությամբ, այն այնտեղ, այնուամենայնիվ, կհայտնվի: Դրա հայտնվելը կբարձրացնի հայերի հետ նոր ռազմական բախման ռիսկը` Ռուսաստանի անխուսափելի ներգրավմամբ, քանի որ այն շարունակում է մնալ Հայաստանի դաշնակից»,- կանխատեսում է Սիվկովը:

Զրուցակիցը չի բացառում, որ Անկարան նոր բազայի օգնությամբ կամրապնդի իր ազդեցությունը ռուսական Հյուսիսային Կովկասում, քանի որ «Մեծ Թուրանի հայեցակարգը» դեռ պոպուլյար է Թուրքիայի քաղաքական շրջանակներում, ինչը բոլոր թուրքալեզու ժողովուրդների միավորում է ենթադրում, այդ թվում այդ գերկոնֆեդերացիայի մաս պետք է դառնա նաեւ Հյուսիսային Կովկասը: «Մեծ Թուրանը պետք է ներառի նաեւ Բաշկիրիան եւ Թաթարստանը: Ավելին, ի սկզբանե դա կլինի ոչ թե ռազմական ներխուժում, այլ մշակութային` բոլոր հնարավոր միջոցներով»,- նախազգուշացրեց նա: Էրդողանի հայտարարությունը լուրջ է ընդունել նաեւ «Հայրենիքի արսենալ» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը: «Դա լկտիություն է: Ըստ էության, դա կլինի ՆԱՏՕ-ի բազան: Դրա ստեղծումից հետո հրթիռների` հարավից մեր սահման թռնելու համար պահանջվող ժամանակը կկրճատվի մինչեւ նվազագույն: Նման դասավորվածությունը մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռք տալ: Դա հավասարազոր է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի բազայի հայտնվելուն: Եթե ​​Էրդողանի գաղափարը կյանքի կոչվի, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել»,- նախազգուշացրեց ռազմական վերլուծաբանը:

Լեոնկովը հիշեցրել է վերջերս մեր ռազմածովային բազայի տեղափոխումն Աստրախանից դեպի Կասպիյսկ` սահմանին ավելի մոտ: «Դա պատահական չի արվել: Եթե ​​Էրդողանն իրագործի իր գաղափարը, ապա Ադրբեջանում գտնվող բազան կհայտնվի մեր թիրախում: Ցանկացած անբարյացակամ ժեստին կհաջորդի հզոր պատասխան: Թուրքիան պետք է դա հասկանա»,- եզրափակել է զրուցակիցը:

Շուշիում ստորագրված համաձայնագիրը կարելի է դիտարկել որպես տարածաշրջանում Էրդողանի ազդեցությունն ուժեղացնելու փորձ, ավելի վաղ «Վզգլյադ» պարբերականին ասել էր «Վալդայ» ակումբի փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոն: «Չնայած գործնականում, իհարկե, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ռուսաստանի ներգրավվածության մասշտաբները Հարավային Կովկասի գործերին կմեծանան»,- ասել է Տկաչենկոն: Նրա կարծիքով` Մոսկվան եւ Անկարան ավելի ակտիվ կհամագործակցեն այս ուղղությամբ: Ըստ Տկաչենկոյի` համաձայնագրերի ստորագրումը ենթադրում է ապագայում լիարժեք ռազմական դաշինքի ստեղծում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ. «Դեռ միություն չկա, բայց երկրներն արդեն կես ճանապարհին է»:

Այդ ընթացքում Անկարան շարունակում է բուռն դիվանագիտական ​​գործունեությունը: Հարեւան Իրանի արտգործնախարար Մոհամադ  Ջավադ Զարիֆը հինգշաբթի ժամանել է Թուրքիա` քննարկելու «Հարավային Կովկասում», ինչպես նաեւ «խաղաղության ու անվտանգության ապահովման» հարցերը Պարսից ծոցի գոտում եւ Աֆղանստանում:

Իսկ ինքը՝ Էրդողանը, հայտարարել է, որ առաջիկայում շփումներ է պլանավորում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Մինչդեռ Կրեմլը դեռ չի հայտարարել նման հանդիպման պլանների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան
Ես երբևէ պետական որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել՝ բացառությամբ․․․
Հակառակորդի կրակոցներից վնասված ավտոմեքենայի դեպքով քրեական գործ է հարցվել․ ՔԿ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ…
Ռուս խաղաղապահները փորձարկել են արդիական մարտավարություն Լեռնային Ղարաբաղի վարժադաշտում
Ռուս խաղաղապահները «Ստեփանակերտ» վարժադաշտում ժամանակակից մարտավարություն կկիրառեն...
Իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներով, որոնք չեն կարող բերել հուսալիություն և անվտանգություն․ Տիգրան Աբրահամյան
Ցավով եմ արձանագրում, որ առաջնահերթությունները, որոնք կան մեր երկրի համար․․․
Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ դադար լինի, չի կարող մեզ համար երկարաժամկետ խաղաղություն ապահովել․ Տիգրան Աբրահամյան
Լարվածության ռիսկերը բավական բարձր են․․․
Հայ ռազմագերիների հարազատները հավաքվել են ԱԺ-ի մոտ. նրանք պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը
Պատգամավորներ են եղել, որ գիշեր և ցերեկ աշխատել են այս հարցով, եղել են պատգամավորներ, որոնք բոլորովին անտեղյակ են եղել...