News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որքան էլ 2018 թվականի համաժողովրդական շարժումը բաց ձեռքերով և ոչ բռնի կերպով էր իրականացվում, այդուհանդերձ քիչ զոհողությունների չգնացին քաղաքացիները, որ այն իրականություն դառնա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Խաչատրյանը:

«Հեղափոխությունը մեծ հույսերի և բարեփոխումների օրակարգ էր ձևավորել։ Մարդիկ հավատում էին հեղափոխությանն ու այն առաջնորդող քաղաքական գործիչներին։ Ավաղ, հեղափոխությունից  շատ չանցած արդեն իսկ պարզ էր, որ այդ գործիչներն իրենց կադրային քաղաքականությամբ և ռեֆորմներ կատարելու ունակությամբ արհեստավարժ չեն, և հեղափոխության մասնակից մարդկանց դրական սպասումներն ու հույսերն ի չիք են դարձնելու»,- նշել է Խաչատրյանը։  

Իրավագետի խոսքով հեղափոխության հիմքով ընտրություններում ձայների բարձր տոկոսներ հավաքած քաղաքական ուժն իր ապաշնորհ կադրային քաղաքականությամբ տապալեց հեղափոխական օրակարգն ու իր իշխանությունը պահելու միակ միջոցը գտավ հանրությունը սև ու սպիտակի բաժանելու, նախկին իշխանություններին անդադար մեղադրելու և նրանց վերադարձով ժողովրդին վախեցնելու մեջ։ Նախկին իշխանություններն էլ, կարծես ռևանշի ակնկալիքով, ուշի-ուշով հետևում էին, թե երբ է հեղափոխությամբ հաստատված իշխանությունն անհաջողության մատնվելու և կործանելու մարդկանց դրական սպասումներն ու հույսերը, որ արժեզրկեն քաղաքացու իրականացրած հեղափոխությունը և ողջ բացասական իրողությունների պատճառը ներկայացնեն դրանով. այնինչ արված հեղափոխությունն այլ բան էր, իսկ ընտրություններով ստացած մեծ վստահության մսխումը, արհեստավարժ գործունեություն ծավալելու անկարողությունը՝ բոլորովին այլ։

«Ճակատագրի հեգնանքով անհաջող կադրային քաղաքականություն վարած իշխանությունները բախվեցին երկրի առջև ծառացած նոր մարտահրավերներին․ համավարակն ու պատերազմում պարտությունը վերջնականապես ի ցույց դրեցին իշխանությունների ապաշնորհությունն ու մարդկային ճակատագրեր խեղելու նրանց ապիկարությունը։ Ռևանշիստական ձգտումներով մեծ թափ հավաքեցին կոռուպցիոն գործարքներով հայտնի նախկին իշխանությունների ներկայացուցիչները, և երկիրը մտավ մի նոր կործանարար դիմաբախության մեջ»,- ասաց նա:

Այս ամենի հետևանքով նշանակվեցին նոր արտահերթ ընտրություններ, որի առջև մենք այսօր կանգնած ենք։ Եվ հիմա հեղափոխության մասնակցած քաղաքացին, որ մերժել էր նախկին իշխանությունների վարած ամբարտավան և քրեաօլիգարխիկ քաղաքականությունը, բախվել է ներկա իշխանությունների ազգակործան ապաշնորհությանը։

Այս ամենի այլընտրանքը, ըստ իրավագռտի, մեկն է՝ հաստատել հանրային համերաշխություն, բացառել նախկին և ներկա իշխանությունների վերարտադրությունը, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն և երկիրը տանել զարգացման հունով։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում այս օրակարգն միայն և հստակ առաջարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Այս կուսակցության առաջարկը ենթադրում է հայրենասեր և պրոֆեսիոնալ գործիչներով կառավարության ձևավորում և ներքաղաքական համերաշխության հաստատում։

Այս ամենը հաշվի առնելով կարող ենք փաստել, որ ստեղծված վիճակից դուրս գալու ռեալ այլընտրանքը սա է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ