News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս պահին երկրի ամբողջ տարածքում բացվում են ընտրատեղամասերը: 12 ժամվա ընթացքում ընտրողները պետք է ընտրություն կատարեն 21 քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների նախընտրական 4 դաշինքների միջեւ: Այս ընտրություններն առանձնանում էին երկրի պատմության մեջ ռեկորդային թվով ընտրական մրցակիցներով: Քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ կուսակցությունների դաշինքներին՝ 7%-ի շեմը:

Ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, գալով ընտրատեղամաս, կստանա 25 քվեաթերթիկ: Խցիկում նա պետք է ընտրի նախընտրելի քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ, առանց դրա վրա գրառումներ կատարելու, դնի ծրարի մեջ: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ Երեւանի ժամանակով 20։00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Կեսօրից սկսած՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ տվյալներ կհաղորդի ընտրողների մասնակցության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
ՀՀ ԿԸՀ ղեկավար. Ընտրություններն անցկացվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան
Պատգամավորը, մասնավորապես, ԿԸՀ նախագահին խնդրեց ավելի բաց եւ հստակ հայտարարել, որ վերջերս Հայաստանում անցկացված համաժողովրդական ընտրությունները լիովին համապատասխանում էին օրենքի տառին...
Մուկուչյան. Արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ԿԸՀ-ն աննախադեպ հաքերային հարձակման է ենթարկվել
Նրա խոսքով` հարձակումները սկսվել են, երբ սկսվել էր էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփումը, եւ ավարտվել են առավոտյան ժամը 3-ին...
«Ընտրությունների վրով 60 մանեթ փող են տվել»․ կաշա՞ռք Սյունիքի մարզպետարանից
Գորիսի համայնքապետը մարդկանց պարբերաբար է օգնություն տրամադրում…
Միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից ազատ արձակելու պահանջով․պաշտպան
Նա օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության․․․
Ֆոտոռեպորտաժներ