
Ֆրանսիան մեղադրում է Ռուսաստանին Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում «իշխանությունը զավթելու» մեջ, հայտնում է AFP- ն:
Հունիսի սկզբին ֆրանսիական զինուժը դադարեցրել է բյուջետային օգնությունն ու ռազմական համագործակցությունը ԿԱՀ-ի հետ՝ մեղադրելով կառավարությանը «Ռուսաստանի կողմից աջակցվող» հակաֆրանսիական ապատեղեկատվական արշավին «մեղսակցության» մեջ:
«Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում կա իշխանության զավթման մի ձեւ, մասնավորապես` զինված ուժերի, ռուս վարձկանների կողմից»,- BFM հեռուստատեսությանն ասել է արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Մենք պայքարում ենք դրա դեմ, եւ դա ստիպեց մեզ քայլեր ձեռնարկել մեր զորքերի որոշակի քանակի դուրս բերման համար»:
Նրա խոսքով` ռուս զինվորականները «շրջապատում են ԿԱՀ-ի նախագահ Ֆաուստին Արխանգե Տուադերային եւ շահագործում երկրի հարստությունը»:
2013-ին Ֆրանսիան եռամյա ռազմական օպերացիա սկսեց` միջկրոնական բռնություններին վերջ տալու համար այն բանից հետո, երբ այդ ժամանակվա նախագահ Ֆրանսուա Բոզիզը տապալվեց հիմնականում մահմեդական ապստամբ խմբավորումների կողմից:
ԿԱՀ-ի ավելի սերտ հարաբերությունները Մոսկվայի հետ սկսվել են 2018-ին, երբ Ռուսաստանը հրահանգիչներ ուղարկեց զինված ուժերի վերապատրաստման համար եւ հրաձգային զենք սկսեց մատակարարել երկիր: