News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից հունիսի 16-ին հայտարարեց, որ ընտրակաշառքի մասին վկայող, ընտրակաշառք տալու փաստ ապացուցող յուրաքանչյուր տեսանյութի համար պատրաստ է վճարել 1000 դոլարին համարժեք 500 հազար դրամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, առաջարկում ենք նշված գումարը ստանալու համար Նիկոլ Փաշինյանին ներկայացնել նաև՝

իր իսկ համախոհների և պաշտոնատար անձանց կողմից հանրապետության մարզեր, այդ թվում՝ Սյունիք, կազմակերպած ավտոերթերի մեջ ներառված տրանսպորտային միջոցները վառելիքով լիցքավորելու, այդ նպատակով գումարներ կամ կտրոններ տրամադրելու,

հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներին, պետական ծառայողներին և այլ քաղաքացիներին հարկադրաբար կամ ջանադիր համոզման, շահագրգռման եղանակով միտինգների, երթերի բերելու, ակցիաներին մասնակից դարձնելու համար գումարներ տալու կամ որևէ այլ կերպ շահագրգռելու,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ կեղծ ընդդիմություն հանդիսացող ուժերի օգտին քվեարկելու դիմաց գումար տալու կամ ցանկացած որևէ այլ կերպ շահագրգռելու,

մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործման կամ այդ իմաստով ցանկացած այլ ապօրինության,

ընտրության ընթացքում քաղաքացիներին խմբերով կամ առանձին ընտրատեղամասեր տեղափոխելու, ուղղորդելու, նրանց փոխարեն քվեարկելու, արձանագրությունները կեղծելու կամ ցանկացած որևէ այլ ապօրինության,

ընտրությունների արդյունքներից բավարարված չլինելու հետևանքով քաղաքացիներին բախումների տանելու, դրանք հրահրելու վերաբերյալ ձայնագրությունները (որպեսզի ձայնագրությունները չկոծկվեն, խնդրում ենք դրանց մեկական օրինակ տրամադրել մեզ)։

Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կհրաժարվեն իրենց իսկ կողմից թույլ տված, վերը նկարագրված ապօրինությունների վերաբերյալ ձայնագրությունների դիմաց խոստացված գումարները վճարել, ապա «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն պատրաստակամ է նույն այդ ձայնագրություններից յուրաքանչյուրի դիմաց վճարել խոստացված, նույնիսկ դրանց չափը գերազանցող գումարներ՝ երաշխավորելով անձի գաղտնիությունը։

Բոլոր քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ մեր կառույցը գործում է Պուշկինի 19 հասցեում (4-րդ հարկ, հեռախոս՝ (011) 54-00-45)։

Մենք վստահ ենք, որ հազարավոր ազնիվ քաղաքացիներ ֆինանսապես կօգնեն մեզ պահանջվող գումարները հայթայթելու, ձայնագրությունները ձեռք բերելու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ