News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 29
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգը քննարկելու նպատակով։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԳՀՄ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով։

Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են հայեցակարգի մշակմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշել հայեցակարգի շրջանակում նախատեսվող գործողությունները։

Երկուստեք ընդգծվել է պարենային անվտանգության, ինչպես նաև ներառական տնտեսական աճի ապահովման նպատակով պետական մարմինների փոխկապակցված աշխատանքի, ինչպես նաև այդ գործընթացներում մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման կարևորությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտի արդիականացմանը, պետական աջակցության գործող մեխանիզմների կատարելագործմանն ու գործիքակազմի բարելավմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար ոլորտի գրավչության բարձրացման հարցերին։

Փաստաթղթով կողմերը պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, նշված աշխատանքները ընթացիկ տարվա հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածում իրականացնելու համար և մշակել նոր հայեցակարգի կառուցվածքը։ Բացի այդ, ՀԳՀՄ-ն նախարարությանը կաջակցի նաև հայեցակարգից բխող նոր միջոցառումների պլանի մշակմանը՝ տրամադրելով անհրաժեշտ առաջարկություններ։ Կողմերը շահագրգիռ կողմերի հետ համատեղ կիրականացնեն նոր հայեցակարգի նախագծի և միջոցառումների պլանի շուրջ անհրաժեշտ քննարկումներ։

Համագործակցության համար հիմք են հանդիսացել հետևյալ սկզբունքները՝ իրականացվող գործողություններն ուղղել պարենային անվտանգության համակարգի բարելավմանը և համընդհանուր խնդիրների լուծմանը, նախաձեռնություններում առաջնայնություն տալ պետություն-տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված համագործակցությանը և այն նախաձեռնություններին, որոնք առավելագույն օգուտներ են ապահովում ոլորտներում գործող տնտեսավարողների և ազգաբնակչության առավել լայն շրջանակների համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արման Խոջոյանը Իտալիայում մասնակցում է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին
Նախագագաթնաժողովի նպատակն է ներկայացնել պարենային համակարգերի վերափոխման վերաբերյալ ողջ...
Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը
Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1-100 հա մակերեսով ցորենի...
Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը
Վերոնշյալ չափանիշներին բավարարող շահառուները կարող են առցանց տարբերակով ներկայացնել մասնակցության ՀԱՅՏ...
Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել եւ նրանց փողը ձեռքներից տանել. Փաշինյանը՝ խաղատների մասին
Մենք որևէ մեկին չենք կարող և չենք էլ ուզում արգելել գնալ խաղատուն, բայց ուզում ենք նրա ճանապարհին դնել որոշակի արգելակներ. սա մեր քաղաքականությունն է...
Կառավարությունը Հայկ Մարությանին լիազորեց հանրային գերակա շահի վերաբերյալ պայմանագիր կնքել մասնավոր ընկերության հետ
Եթե ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի uույն մաuով...
Նոր նախագիծ. Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդները կարգելվեն
Հասարակական տրանսպորտում, փողոցներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով ընդհանուր գովազդվող առարկաների գերակշիռ մաս են կազմում համապատասխան...
Ամենաշատ