News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կոչ եմ անում մեր հարենակիցներին, իսկ իմ նախկին ենթականերին հայրաբար հորդորում եմ, եթե կուզեք՝ ուղիղ հրահանգ եմ տալիս՝ հունիսի 20-ին անպայման գնալ ընտրությունների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանը:

Նա, նաեւ նշել է. «Եթե ուզում եք, որ քրեածին իրավիճակը երկրում վերադառնա կառավարելի հուն, փողոցներում առաջվա պես անվտանգ լինի, հանցագործության աճը կասեցվի, վերանա իրավական ամենաթողությունը, ոստիկանությունը վերսկսի իրականացնել իր իրական գործառույթները՝ կիրակի օրն անպայման գնացեք ընտրատեղամաս և քվեարկեք «Պատիվ ունեմ» կամ «Հայաստան» դաշինքներից որևէ մեկի օգտին:

Կոնկրետ ինձ համար շատ դժվար է ընտրություն կայացնել, քանի որ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների հետ էլ պատիվ եմ ունեցել ծառայելու: Ե՛վ «Պատիվ ունեմ», և՛ «Հայաստան» դաշինքներում ունեմ ընկերներ, հարազատներ, երկու դաշինքների ցուցակներում էլ կան շատ արժանավոր, պրոֆեսիոնալ մարդիկ, և այս առումով ինձ համար կրկնակի բարդ է ընտրել:

Բայց ես իմ որոշումն արդեն կայացրել եմ, և քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:

Միասին կրկին ոտքի ենք կանգնեցնելու ոստիկանության համակարգը և պետությունը:

Պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ