News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային և 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև գործընկերական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, ինչը կոմիտեի համար դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ աղբյուր:

«Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկկողմանի համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում, որի արդյունքում իրականացվել են մի շարք տեխնիկական աջակցության ծրագրեր` ուղղված հարկային վարչարարության ռազմավարական ընտրությանը, հարկային կարգապահության բարելավմանը, հարկային կարգապահական ռիսկի կառավարման ռազմավարության զարգացմանն ու իրականացմանը և մի շարք այլ կարգավորումներին: Արդյունքում՝ ներդաշնակեցվել և կանխատեսելի է դարձել հարկային և մաքսային ռազմավարությունը, վարչարարությունը ու հարկային դաշտը»,- ընդգծել է կոմիտեի ղեկավարը:

Կողմերը քննարկել են 2021թ. ապրիլին ԱՄՀ-ի գարնանային հանդիպումների շրջանակում նախանշված համագործակցության ուղղությունները: Մասնավորրապես՝ անդրադարձ է կատարվել անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների, շահութահարկի ու եկամտային հարկի ճեղքի գնահատմանը, ինչպես նաև միջազգային հարկմանը և շահույթի տեղաշարժին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև էլեկտրոնային վարչարարության բարելավման ուղղությամբ, ինչն էլ կնպաստի հարկային և մաքսային ոլորտում երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում հացի մանրածախ գնի «նորմալ» ձեւավորմանը հավատալը միամտության գագաթնակետն է (Գրաֆիկ)
Միեւնույն ժամանակ, անցած տարի դեկտեմբերը նշանավորվեց հացի մանրածախ գնի կտրուկ աճով՝ տարեկան կտրվածքով 7,3 տոկոս...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին…
Դոլարի փոխարժեքը նվազեց 484 դրամից. Եվրոն էժանացել է եւս 2,5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
Այսօր հանդիպել եմ list.am-ի, crowdstar-ի ու epic!-ի հիմնադիր ու իմ հին ծանոթ Սուրեն Մարկոսյանին. Վահան Քերոբյան
Խոսել ենք իրար օգնելով Հայաստանի տնտեսությունն ու հատկապես, փոքր և միջին ընկերություններն առաջ մղելու մասին...
Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը. ՊԵԿ
Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման և ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով...
Սարքավորումները ժանգոտված են, պանրի ավազանները պատված են բորբոսով. ՍԱՏՄ-ն կասեցրել է ընկերության արտադրությունը
Ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի...