News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինացի պաշտոնյաները դիտարկում են ծնելիության սահմանափակումները հետագայում թուլացնելու ծրագրերը, որոնք արդիական են Պեկինում տնտեսական աճի եւ Չինաստանի բնակչության շրջանում տարեցների թվի աճի հարաբերակցությամբ, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ քաղաքական գործիչները քննարկում են 2025 թվականին ծնելիության սահմանափակումներն ամբողջովին չեղարկելու հնարավորությունը:

Աղբյուրի խոսքով՝ երկիրը, ըստ ամենայնի, կսկսի չեղարկել ծնելիության սահմանափակումները նահանգներում, որտեղ ամենացածր ցուցանիշն է, նախքան այդ փոփոխություններն ամբողջ երկրում սահմանելը:

Անցած ամսվա վերջում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է, որ թույլ կտա բոլոր զույգերին ունենալ մինչեւ երեք երեխա: Այդ հայտարարությունը հնչել է մի քանի օր անց, երբ բնակչության մարդահամարը, որն անցկացվում է տասը տարին մեկ անգամ, ցույց է տվել, որ Չինաստանը, որն աշխարհում ամենախիտ բնակեցված երկիրն է, գտնվում է բնակչության թվի պատմական անկման շեմին:

Անցած ամիս Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներին, որ դիտարկում է Չինաստանի բնակչության ծերացումը՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք՝ կոչ անելով բարձր պաշտոնատար անձանց լուծել այդ խնդիրը՝ համաձայն Սինխուա պետական տեղեկատվական գործակալության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ