News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, բոլոր եղած հարցումները ցույց են տալիս, որ առավելագույնը 5 ուժ կարող է անցնել խորհրդարան, այսինքն 20 ուժ չի անցնում խորհրդարան: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, «Լուսավոր Հայաստանի» հանրահավաքում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե այդ ուժերից յուրաքանչյուրը մեկ տոկոս ձայն էլ տանի, 20 տոկոս ձայն փոշիանում է: Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք դեռ չեն որոշել իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստանին», բայց ուզում են ինչ-որ ուժի օգտին քվեարկել:

«Լուսավոր Հայաստանն» իր դռները բաց է պահել մինչեւ ցուցակների հրապարակման պահը: Մենք փորչձել ենք ներգրավել նոր ուժերի եւ նոր ցուցակով հանդես գալ:

Այն քաղաքացիները, որոնք կզգան, որ տատանվում են մեր ուժի եւ այլ ուժի քվեարկելու իմաստով, իմացեք, որ ՀՀ-ում հոկտեմբերին սպասվում են ՏԻՄ ընտրություններով, մենք մեր դռները բաց ենք պահելու այդ ուժերի համար: Դուք կարող եք մասնակցել ընտրություններին նաեւ ՏԻՄ մակարդակում: Մենք խելացի, պրոֆեսիոնալ լավ մարդկանց ներգրավելու ենք բոլոր մակարդակներում: Եթե կզգաք, որ տատանվում եք, ես ձեզ վստահեցնում եմ, որ «Լուսավոր Հայաստանի» օգտին քվեարկելով ձեր ձայնը միանշանակ տեղ է հասնելու, որովհետեւ մենք անպայման լինելու ենք նոր խորհրդարանում: Այլ հարց է, թե ինչ չափով ենք լինելու: մենք մինչեւ վերջ պայքարելու ենք ազգային համերաշխության կառավարություն ձեւավորելու մեր օրակարգն առաջ մղելու համար»,-հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով, եթե այդպիսի կառավարությունը չստացվի ձեւավորել, ապա ոչինչ չի ստացվելու. «Հետեւաբար կոչ եմ անում կոնսոլիդացրեք ձեր ձայները «Լուսավոր Հայաստանի» ուղղությամբ: Մեր օգտին քվեարկելով դուք ասում եք, որ կողմ եք ազգային համերաշխությանը:

Հուլիսի 20-ին մենք բոլորս ունենք ատելությանը, բռնությանը, եղբորը եղբոր դեմ հանելուն այլընտրանք, իսկ այդ այլընտրանքը համերաշխությունն ու միասնությունն է»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Հանրահավաքից հետո «Լուսավուր Հայաստանը» համերաշխության երթ սկսեց Երեւանի փողոցներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ