
Հանրապետության հրապարակում հունիսի 18-ին կայացած հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքը երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ:
Հանրահավաքի մասնակիցները անցնում են Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով:
Երթը գլխավորում են «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
Նշենք, որ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի հանրահավաքը: