News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդհանուր կանոններ մշակի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք կվերադառնանք Ռուսաստանի թեմային, որպեսզի քննարկենք մեր հարեւանի հետ հարաբերություններում ընդհանուր կանոնները եւ նախանշենք համագործակցության մոտեցումները: Մենք պարբերաբար բախվում ենք սադրանքների, նոր կոնֆլիկտայնության հետ, սակայն պետք է գիտակցենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդհանուր կանոններ մշակելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Մակրոնը Բեռլինում բանակցություններից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «պահանջկոտ երկխոսության» կարիք ունի` Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ