News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու օրից քաղաքացիները պետք է որոշեն՝ Արցախը կմնա՞ հայկական, թե՞ ոչ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր հայտարարության մեջ նա նշել է.

«Հարգելի աջակիցներ, շնորհակալ եմ մայրաքաղաքում եւ մարզերում կատարված ծանր, սակայն պատվաբեր աշխատանքի համար:

Մենք ապրում ենք բարդ շրջանում: Գործող իշխանություններն ամբողջ երեք տարիների ընթացքում գլխիվայր շրջել են մեր արժեքային համակարգը: Սուտը ներկայացրել են որպես վերջին ատյանի ճշմարտություն, անաստվածությունը՝ որպես մեր ազգային հավատք, կոռուպցիան եւ թալանը՝ որպես նրանց կողմից կատարված աշխատանքի արդարացի փոխհատուցում, թշնամուն խայտառակ պարտության փաստը՝ որպես հպարտության առարկա եւ այլն:

Չնայած մեր բազմաթիվ նախազգուշացումներին՝ դյուրահավատ ժողովրդի մի մասը հավատացել է: Մեր աշխատանքի ամբողջ դժվարությունը հենց դրանում է. մեր քաղաքացիների հետ շփման ժամանակ տեղում ցույց տալ իրականությունը փաստերով, բացել նրանց աչքերը, բացատրել, որ առանց չափազանցնելու մենք ամբողջ ազգով կանգնած ենք անդունդի եզրին: Եւ եթե մենք չսթափվենք, հետեւանքներն անդառնալի կլինեն:

Մեր մարզային այցերի ընթացքում ես տեսել եմ մեր աշխատանքի արդյունքները: Քարոզարշավի սկզբում եւ վերջի օրերին նկատելի էր մարդկանց տրամադրության փոփոխությունը: Այս քարոզարշավի ընթացքում քաղաքացիներն ամեն օր ստիպված էին լսել հոգեպես անհավասարակշիռ կապիտուլյանտի բղավոցները: Տեսել են մեր կիրթ, փորձառու թիմն ու համեմատել այն իշխանությունների հետ, որոնք չունեն հայրենիք, հավատ ու պատիվ: Քաղաքացիների հետ շփվելիս մենք հասկացել ենք, որ նրանք ճիշտ են կողմնորոշվել, որ նրանք պատրաստ են ընտրել անվտանգ, խաղաղ, արժանահավատ, զարգացած եւ ուժեղ Հայաստան, որը «Պատիվ ունեմ» դաշինքը կարող է ապահովել:

Մենք միասին դժվարին ճանապարհի փոքր մասն ենք անցել: Դուք ինքներդ եք հասկանում, թե ինչ բարդ աշխատանք է սպասվում երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Պետք է պատրաստ լինենք դրան, որպեսզի հայ մնանք՝ հանուն ուժեղ պետության: Մենք պետք է պատրաստ լինենք քրտնաջան աշխատանքի` ապագայի, մեր սերունդների համար:

Այս դժվարին ճանապարհին ես ձեր կողքին եմ լինելու մինչեւ վերջ, իմ փորձով, գիտելիքներով ու հնարավորություններով օգնելու եմ պետության վերականգնման ճանապարհին:

Ես քաղաքական խրամատը չեմ լքի, ինչպես պատերազմի ընթացքում իմ ռազմական խրամատը չեմ լքել: Համոզված եղեք, որ պատվով եզրափակելու ենք սկսած գործը: Ես հավատում եմ, որ չարը չի կարող հաղթել: Մենք դա թույլ չենք տա, հայ ժողովուրդը երբեք չի հաշտվի պատերազմի անարդար արդյունքների հետ:

Դիմում եմ մեր քաղաքացիներին, բոլորին, ովքեր 2 օրից կատարելու են իրենց քաղաքացիական պարտքը:

Հունիսի 20-ին ամեն ինչ կախված է ձեզանից: Օտարածին ուժը, որը մեծահոգաբար խոստումներ էր սփռում եւ ցինիկաբար խաբում, մեզ կանգնեցնում է վտանգավոր ջրբաժանի առաջ: Դուք եք որոշելու, թե ինչպիսին կլինի մեր ապագան, կամ առանց չափազանցության՝ կլինի պետությունը, թե ոչ:

Ես ապավինում եմ ձեր ողջամտությանը: Ուզում եմ հավատալ, որ դուք անտարբեր չեք, թե քանի երիտասարդ կյանք է զոհաբերվել, որ մեր նախնիների այս սուրբ հողի վրա բոլորս շարունակելու ենք ապրել ազատ, անկախ, հզոր պետությունում: Որպեսզի ստիպված չլինենք լքել մեր հայրենիքը: Ձեզանից է կախված` Արցախը կմնա՞ հայկական, թե՞ ոչ: Դուք 2 օրից պետք է որոշեք՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը եւ Վայոց Ձորը պաշտպանված կլինե՞ն, թե՞ ոչ: Նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ուզում եմ ասել հետեւյալը՝ երեք տարի այս իշխանությունները բացահայտորեն ստել են ձեզ եւ կործանել երկիրը՝ միտումնավոր ներքաշելով պատերազմի մեջ եւ Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելով: Խոսեք պատերազմից վերադարձած ձեր ծանոթների հետ, լսեք նրանց պատմությունները եւ տեսեք, թե որքան անգրագետ են այս իշխանությունները վարել պատերազմը:

Նրանց նորից հավատալ՝ նշանակում է գնալ ինքնաոչնչացման: Հարցրեք ինքներդ ձեզ, ինչու՞ էիք փողոց դուրս գալիս: Ի՞նչ են խոստացել ձեզ եւ ի՞նչ եք ստացել:

Այս իշխանությունները պառակտեցին հասարակությունը, խրախուսեցին մատնությունը: Մենք պետք է կանգնեցնենք պետության փլուզումը եւ զարգանանք:

Հունիսի 21-ին ցանկանում եմ գնալ Եռաբլուր, այցելել Ստեփանակերտի հուշահամալիրի պանթեոն եւ ասել իմ մարտական ընկերներին, որ հայրենիքը, որի համար նրանք իրենց կյանքն են տվել, փրկված է վախկոտ ու դավաճանական իշխանություններից, որոնք ծառայում են օտարերկրյա շահերին, եւ մենք պատվով պաշտպանելու ենք մեր հայրենիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ